«Է հետո՞, ամոթ է». սփյուռքահայերն էլ են վախենում որպես տուրիստ գալ Հայաստան. Տեսանյութ
Թշնամու սեպտեմբերյան ագրեսիայից հետո դեպի Հայաստան թռիչքները քչացել են, շատերը չեղարկել են տոմսերը: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի համար հատկապես մտահոգիչ է, որ սփյուռքահայերը ևս մտափոխվել են Հայաստան գալ: Էկոնոմիկայի նախարարը կրակոցները տնտեսության համար մտահոգիչ չի համարում:

