Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան
15
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Պատերազմ Արցախում
ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ ՔՊ-ն որոշեց, որ ԲՀԿ-ն չի անցել Փաշինյանի «բրեժնևյան» պլակատները հանելու ժամանակը

Սոչիի բանակցությունները և հայտարարությունը ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ․ Արցախի ԱԳ նախարար

Սոչիում ընդունված հայտարարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր շունչ» է բացում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում նախօրեին Սոչիում ընդունված հայտարարությունը։

Հարցին, թե արդյոք փաստաթուղթը չի պարունակում ընդհանուր ձեւակերպումներ, եւ արդյոք արտացոլում է սպասումները, նախարարը պատասխանել է. «Նման տպավորություն կարող է ստեղծվել միայն առաջին հայացքից։ Որովհետեւ լրիվ գնահատական տալու համար անհրաժեշտ է դիտարկել փաստաթուղթը զուտ պրոֆեսիոնալ տեսակետից, ոչ միայն փաստաթուղթն ինքը, այլեւ նախորդող իրադարձությունները, հանդիպումից հետո ասվածը, այդ շատ կարեւոր միջոցառման բոլոր մանրամասները։

Նախ՝ մենք շատ դրական ենք գնահատում հանդիպումը, այն շատ կարեւոր է։ Բանակցությունները եւ հայտարարությունն ինքը ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Այո, ոչ մի տեղ Ղարաբաղը նշված չէ, բայց նշված չէ նաեւ այն, որ հակամարտությունը լուծված է։ Ռուսաստանի նախագահը նաեւ նշում է, որ մի ամբողջ շարք հարցերի վերաբերյալ չի հաջողվել, ասենք, ընդհանուր հայտարար գտնել։ Բայց գործընթացը պետք է շարունակվի։ Փաստորեն, գլխավոր շեշտը դրվում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա, եւ ժամանակի գործոնը նույնպես ընդգծվում է, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ։

Այո, շատերն էին կարծում, թե հանդիպման ժամանակ հակամարտության վերջնական լուծում է լինելու։ Բայց դա, իհարկե, միամիտ մոտեցում է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է, եթե ամենաբարդը չէ մեր մոլորակի վրա։ Մանավանդ, եթե համեմատենք հայտարարությունը եւ մինչեւ դրա ընդունումը շրջանառվող կարծիքները, երեւում է ակնհայտ առաջընթաց այն ուղղությամբ, որ թույլ չտրվի Ղարաբաղի անեքսիան Ադրբեջանի կողմից եւ ավելի երկար կարգավորման պատրաստություն լինի, ինչը շատ կարեւոր է։ Ուստի, մենք կարծում ենք, որ հանդիպումը դրական եւ օգտակար էր, եւ այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր շունչ» է բացում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելությունը։ Մեզ համար Ռուսաստանը եղբայրական երկիր է, եւ ռուս ժողովուրդը եղբայր ժողովուրդ է։ Բայց սա չի նշանակում, թե մենք դեմ ենք որեւէ մեկին, այդ մասին ասվել է նաեւ Ստեփանակարետի հանրահավաքում։ Ոչ ոք իրավունք չունի նախատել մեզ սրանում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>