Հեռանում ու կանգնելու եմ Արգամ Աբրահամյանի կողքին. ասել է Արարատի մարզպետը
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է politik.am-ը, ում հետ զրույցում նիստին մասնակցած գյուղապետերից մեկը պատմել է, որ մարզպետի տրամադրությունը շատ լավ է եղել և զգացվել է, որ իր ցանկությամբ է հեռանում:
«Մարզպետը շատ լավ տրամադրություն ուներ: Հանդիպման ժամանակ հայտարարեց, որ աթոռակռիվ չի անելու ու հանգիստ հեռանում է իր պաշտոնից, որպեսզի առաջիկա ընտրություններին կանգնի Արգամ Աբրահամյանի կողքին»,-ասել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

