Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Բոլոր նրանք, ովքեր անցանկալի են Ադրբեջանի համար, դարձել են անցանկալի Հայաստանի համար․ քաղաքագետ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

-Երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակից» տեղեկացանք, որ Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: Արգելվել է նաեւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը: Ըստ որոշ տեղեկությունների` այս ցանկն ավելի ընդարձակ է՝ Տիգրան Քեոսայան, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյով, Սեմյոն Բաղդասարով, Գաբրիելյանով եւ այլք: Ռուսամետ շրջանակները համարում են, որ սա հատուկ հակառուսական քայլ է, իսկ որոշ արեւմտամետներ էլ պնդում են, թե այս ամենը ձեռնտու չէ Արեւմուտքին, քանի որ Զատուլինն Արեւմուտքի կողմից չի դիտարկվում որպես կարեւոր դեմք, որ այս ամենը Հայաստանի իշխանությունները համաձայնեցրել են Կրեմլի հետ։ Ի՞նչ կասեք Դուք:

-Որպեսզի ամեն ինչ հստակ լինի, շատ հակիրճ ասեմ. բոլոր նրանք, ովքեր անցանկալի են Ադրբեջանի համար, դարձել են անցանկալի Հայաստանի համար: Սա թերեւս շատ բանի մասին է խոսում: Նույն Զատուլինը, Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովն անցանկալի են Ադրբեջանի համար: Սա ի՞նչ «զուգադիպություն» է: Իսկ իրականում ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս առումով եկել են ընդհանուր հայտարարի: Վերոնշյալ մարդիկ ռուսական հեռուստաընկերություններում մշտապես հանդես են եկել պրոհայկական ելույթներով, փնովել Ադրբեջանին, դարձել անցանկալի Հայաստանի համար: Ստացվում է, որ այս իշխանություններն Ադրբեջանին փնովողներից վտանգ են տեսնում հենց իրենց համար, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության: Ստացվում է, որ Հայաստանի շահերն ու Հայաստանի իշխանությունների շահերը չեն համընկնում: Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի շահերի համար մտահոգվում են, այս իշխանությունների համար դառնում են վտանգավոր: Ռուսաստանում կան նաեւ բազմաթիվ գործիչներ, ովքեր ադրբեջանամետ են, սակայն նրանց մասին խոսք անգամ չի ասվում: Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Սերգեյ Մարկովն Ադրբեջանի համար դառնար անցանկալի անձ: Մարդ, ով հանդես է գալիս պրոադրբեջանական կոչերով ու ելույթներով: Ոչ, նրանք ազատ ելումուտ ունեն Ադրբեջան: Իմ տպավորությամբ՝ հայ հասարակությունն այսօր իր բանականությունը կորցրել է: Տպավորություն է, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում:

-Օրինակ, սրանից մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերն այսչափ ակնհայտ չէին: Անգամ տպավորություն էր, թե Փաշինյանը պատրաստ է ռուսամետ դառնալ եւ կատարել Պուտինի բոլոր հրահանգները, միայն իշխանության ղեկը մնա ձեռքին: Ի՞նչ է փոխվել այսօր:

-Շատ ճիշտ եք գնահատում: Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով, ո՛չ ռուսամետ էր, ո՛չ արեւմտամետ, ո՛չ հակառուս, ո՛չ էլ այլ բան: Նա մի գործիչ էր, ով փորձում էր բոլորի հետ ընդհանուր հայտարարի գալ, միայն թե լուծվեն իր խնդիրները: Նրա քայլերն այդ ժամանակ ավելի ճիշտ էին, քան այսօր: Պետք չէ լինել պրիմիտիվ ռուսամետ կամ արեւմտամետ, հատկապես մեզ նման փոքր երկրների դեպքում: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այսօր կտրուկ փոխվել է: Փոխվել է ոչ թե այն բանի պատճառով, որ ռուսները վատ են տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ փոխվել է զուտ այն պատճառով, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մանեւրելու գործընթացը խիստ նեղացել է: Փոքրացել է՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով: Վերջին 30 տարվա ընթացքում նախկին նախագահներից եւ որեւէ մեկը Հայաստանում չի հակադրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը: Եթե նկատել եք, Ղարաբաղի խնդիրը միակն էր, սակայն ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերն այսպես ակնհայտ չէին բախվում: Լարվածություն կար Աբխազիայում, Ղրիմում, Օսիայում, սակայն ո՛չ Ղարաբաղում եւ ո՛չ էլ Հայաստանում նման իրավիճակ չկար: Կոսովոյի շուրջ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը մեծ հակադրության մեջ էին հայտնվել, քննադատում էին միմյանց, սակայն Ղարաբաղը միակն էր, որը Մինսկի խմբի շրջանակներում կարողանում էր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ պահել կայուն հարաբերություններ: Իհարկե, ունեին հակասություններ, սակայն դրանք չենք կարող անգամ համեմատել մերօրյա իրավիճակի հետ: Բոլոր իշխանություններն էլ փորձում էին բալանսավորված քաղաքականություն վարել, սակայն ավելի շատ՝ ռուսամետ, ավելի քիչ` արեւմտամետ, քանի որ Հայաստանում կա Ռուսաստանի անվտանգության հովանոցը: Չի կարելի Հայաստանը մտցնել հակադրության դաշտ, քանի որ դա կարող է բերել նրան, որ Հայաստանը կանգնի վտանգավոր երկընտրանքի առաջ: Շատ խելք ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ նման հակադրությունները Հայաստանի համար կարող են վտանգավոր լինել: Հայաստանն այսօր Արեւմուտքի եւ Ռուսաստանի հակադրման կենտրոններից մեկն է դարձել: Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե դրանից կարող է օգուտ քաղել, բայց՝ ոչ. դրանից միայն օգուտ է քաղում Ադրբեջանը, քանի որ նա է պատերազմում հաղթող կողմը: Նման մրցակցությունը շահավետ է միմիայն հաղթող կողմի համար: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ եւս պարտվեց: Նա իր ընտրությունը կատարել է, գնում է դեպի Արեւմուտք, իսկ Ռուսաստանը դա հանդուրժել չի կարող:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>