Ռիշի Սունակը ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Ռիշի Սունակը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը՝ Չարլզ III թագավորից ստանալով կառավարություն ձեւավորելու մանդատ։
Երեքշաբթի օրը Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած արարողության կադրերը հրապարակել է միապետի մամուլի ծառայությունը։
Այժմ 42-ամյա Սունակը կուղեւորվի Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայր, որտեղ հանդես կգա ժողովրդին ուղղված ելույթով։ Նա դարձել է առաջին վարչապետը, որին հավանություն է տվել թագավոր Չարլզ III-ը, որը ստանձնեց գահը սեպտեմբերի 8-ին Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։
Աղբյուր՝ News.am