«Կասկածի տակ է դրվել մեր տարածքային ամբողջականությունը»․ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել. Լուսանկար
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Պայմանավորված 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակված ռուսական «Մեծ խաղ» («Большая игра») հաղորդաշարի եթերում ռուս քաղաքագետների և հայազգի փորձագետների հնչեցրած ակնհայտ հակաադրբեջանական ելույթներով, պայմանավորված այն հանգամանքով, որ կասկածի տակ է դրվել Ադրեջանի տարածքային ամբողջականությունը, «կեղծված» է ներկայացվել երկրի քարտեզը, Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը»,- նշված է բողոքում։
Հավելենք, որ «Մեծ խաղ» հաղորդման ընթացքում քարտեզի վրա առանձին նշվել է Արցախը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպմամբ։
Zham.am

