Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

Հռոմի պապը կոչ է արել Թրամփին վերանայել «երազողներին» աշխատանքի իրավունքից զրկելու որոշումը. Tert.am

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումներից մեկը, որը վերաբերում է նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված ու ապօրինի ներգաղթյալներին աշխատելու հնարավորություն տվող, առավելապես «Dreamers» («Երազողները») անվամբ հայտնի ծրագրի փակմանը:

Ինչպես նշում է The Guardian-ը, պոնտիֆիկոսն ասել է, որ «այդ երեխաների դեմ որոշում կայացնելն ու նրանց ընտանիքներից բաժանելը լավ պտուղ չի տա»: Նա կոչ է արել Թրամփին վերանայել իր որոշումը՝ ընդգծելով, որ ղեկավարը պետք է ամեն ինչ անի ընտանիքները միասնական պահելու համար:

«Եթե նա իսկապես հետամուտ է առողջ ընտանիքների պահպանման գաղափարին, ապա պետք է հասկանա, որ ընտանիքը կյանքի օրրանն է, որի միասնությունը պետք է պաշտպանվի»,-ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը Կոլումբիայից Վատիկան թռչելու ճանապարհին:

Հռոմի պապը մանրամասնել է, որ ծրագիրը փակելու հետևանքով կտուժի մոտ 800.000 մարդ, որոնք մանուկ հասակում ծնողների կողմից որպես ապօրինի ներգաղթյալ Միացյալ Նահանգներ են բերվել ու DACA ծրագրի շնորհիվ աշխատելու իրավունք ստացել:

«Հուսով եմ, որ նա կվերանայի իր որոշումը, որովհետև երբ լսում եմ ԱՄՆ նախագահի խոսքը, նա ներկայանում է որպես ընտանիքների աջակից»,-հավելել է Պապը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «երազողներն» ԱՄՆ-ում բնակվող 11 մլն ապօրինի ներգաղթյալների ստվար մասն են կազմում: Նրանց մեծ մասը լատինամերիկացիներ են՝ հիմնականում Մեքսիկայից: «Երազողների» հիմնական մասն ապրում է Կալիֆորնիայում, մեծ խմբեր կան նաև Տեխասում, Նյու Յորքում, Իլինոիսում ու Ֆլորիդայում:

Դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ Թրամփը խոստացել էր նրանց բոլորին արտաքսել երկրից:

Daca ծրագրի աջակիցների խոսքով՝ դրանում ներառված մարդիկ թեև չեն ծնվել ԱՄՆ-ում, սակայն ամերիկյան կրթություն են ստացել, ինտեգրվել են ամերիկյան հասարակությանը, կյանքի մեծ մասն անցկացրել են Միացյալ Նահանգներում ու չնչին կապեր ունեն ծննդավայրի հետ: Մինչդեռ ծրագրի ընդդիմախոսները բերում են այն փաստարկը, որ ապօրինի ներգաղթյալները խլում են շարքային ամերիկացիների աշխատատեղերը:

Աղբյուրը` Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>