Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
21
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Նոր Ուկրաինա դառնալուն մեզ 5 րոպե է մնում. Վահե Հովհաննիսյան

Հիմա բոլորը խոսում են սպասվող աղետի մասին. «Բարի գալուստ աղետ» հոգեվիճակում գտվող ազգերը, որպես կանոն, ի վերջո ստանում են այդ աղետը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Ամենապարզ ընտրության առաջ ենք. սպասել աղետի՞ն, թե՞ կանխել աղետը։

Ի՞նչ է աղետը

Կարևորագույն քայլը աղետի հստակ ձևակերպումն է։ Հնարավոր չէ կանխել մի բան՝ առանց իմանալու, թե ինչը։ Ըստ իս, ստեղծված իրականության մեջ մեզ համար աղետ է.

Արցախը հոշոտման հանձնելը

Նոր պատերազմը

Հայաստանի տարածքների օկուպացիան

Գուցե այլոք այլ տարբերակներ կնշեն՝ ավելի հայրենասիրական  ձևակերպումներով, բայց կա իրականություն, որից չես փախչի։

Այս կետերից ցանկացածը աղետ է, հետևաբար՝ աղետ կանխելը այս պահին, այսօրվա աշխարհում նշանակում է՝ թույլ չտալ կետերից որևէ մեկի՝ իրականություն դառնալը։ Դա հնարավոր է։ Եվ եթե մեր պետական մտածողությունն այս ալգորիթմի մեջ լինի, մենք կխուսափենք դրանից։

Չքաղաքականացնե՞լ Օվերչուկին

Մի հրեշավոր անտեսանելի ձեռք հայ ժողովրդի թիվ 1 խնդիրը սարքեց կոմունիկացիաների ապաշրջափակման կամ «միջանցքի» գաղափարը։ Կարծես՝ վերը նշված երեք սպառնալիքները վերացել էին, ու հիմա ազգային պայքարը միայն սրա շուրջ է։ Իրականում սա չափազանց վտանգավոր ծուղակ է, որ կարող է տանել դեպի վերը նշված աղետ-սցենարները։

Պետական մտածողությունից զուրկ հայ հասարակությունը, նրա՝ անգամ կրթված շերտերը հեշտությամբ տրվում են սրան։

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարում է. «Հարավային Կովկասում ձևավորվում է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձակալություն ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ: Այս առումով էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժն Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև։ Երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն իսկ կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը 2024 թվականին մոտ պատրաստ կլինի և հնարավորություն կտա մուտք գործել Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի շուկաներ»։

Մեզ պարզ առաջարկվում է, առանց ճանապարհների ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու, գնալ լուծումների, որոնք կբերեն տնտեսական շահ և գրեթե երաշխավոր ված դեէսկալացիա տարածաշրջանում։

Իղխանությունը սրան արձագանքեց ՀԺ-ում հերթական կեղծանունով հոդվածով։ Ասել է թե՝ իշխանությունը, հայրենասերի վեղարը հագնելով, վերահայտարարում է ՄԵԿ հոգու նոր կոնցեպտը՝ «ոչ մի միջանցք, բայց դե Արցախի կորուստը, նոր պատերազմը, և ՀՀ տարածքների օկուպացիան ավելի քան ռեալ են. դա կանխելու լուծումներ չունենք»։

Չքաղաքականացնե՞լ ընդդիմությունը

ՄԵԿ հոգու իշխանության անոմալիան դեպի աղետ տանող ամենակարճ ճանապարհն է։ Հենց այս մեխանի´զմը պետք է խափանի ընդդիմությունը։ Օվերչուկի հայտարարությունից հետո խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է.

Օգտագործելով իր զգալի մեդիա ռեսուրսը՝ խոսել ժողովրդի հետ, բացատրել ռիսկերը, բացատրել աղետի՝ իրական լինելը, քննարկել Օվերչուկի ասածը։

ԱԺ-ում իշխանությանը պատին դեմ տալով՝ պահանջել բացատրություններ՝ ՄԵԿ հոգուց, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից և արտգործանախարարից, պահանջել և ստանալ լրացուցիչ պարզաբանումներ։ Եթե Օվերչուկը ասում է ողջ ճշմարտությունը, ապա բացվում է բանակցելու և դեէսկալացիայի լավ տարբերակ, եթե Օվերչուկը չի ասում ողջ ճշմարտությունը, ապա պետք է հասկանալ, թե հատկապես ի´նչը չի ասում, և բանակցել այդ ուղղությամբ։ Եթե Օվերչուկը ճիշտ է ասում, ապա ինչո՞ւ մենք չենք գնում այդ ուղղությամբ և ի՞նչ ենք էլ անում Պրահայում, իսկ եթե ճիշտ չի ասում, ապա հրապարակային ինչո՞ւ չի պատասխանում պաշտոնական Երևանը։

Դրանից հետո խոսել ժողովրդի հետ և ձևակերպել ընդդիմության հստակ տեսակետը՝ տարածաշրջանային դեէսկալացիայի, աղետից խուսափելու հնարավոր ճանապարհների շուրջ։

Ինչո՞ւ սա չի արվում, ինչու՞ է ընդդիմությունն ինքն իր համար որոշել «չքաղաքականացվել»։ Մեր վիճակի դիպուկ գնահատական էր տվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը. «Միջազգային ավանտյուրիզմ. Հայաստանը Մոսկվայի և Վաշինգտոնի արանքում մատաղացու գառ սարքելը հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Նաև՝ միջազգային ավանտյուրիզմ»։

Ինստիտուցիոնալ ընդդիմության նպատակը պետք է լինի սա խափանելը, ՄԵԿ հոգու՝ անարգել ճակատագրական որոշումներ կայացնելու մեխանիզմը խափանելը, ժողովրդին այլընտրանքային հստակ տարբերակ ներկայացնելը՝ այնպիսին, որ ընկալելի կլինի միջազգային հանրության համար։

Ժողովուրդը չի հասկանում, որ մենք ոչ միայն վերը նշված՝ աղետի երեք կետերից մեկի իրականացմանն ենք մոտ, այլև՝ բոլոր երեքի միաժամանակ։ Հայ ժողովուրդը մոլորվել է Տոյվո Կլաարի, սկանդինավյան խաղաղապահների, Մակրոնի հայտարարությունների և մյուս կողմից՝ Ալիևի ու Էրդողանի հայտարարությունների միջև։ ՄԵԿ հոգու կամքով մարդիկ սկսել են «ռուսերեն չհասկանալ», պարսկերենը՝ հատվածաբար։ Նիկոլը ժամանակին մի ամբողջական տեսություն էր զարգացրել «Եվրոյոնջաների և եվրովնգստացողների» մասին։ Հիմա անում է դրա լրիվ հակառակը։

Հայաստանը պետք է դուրս հանել գերտերությունների բախման էպիկենտրոնից. սա մեր օրվա հրամայականն է, մեր ազգային անվտանգության լրջագույն խնդիրը։ Հայաստանը դարձել է գերտերությունների հատուկ ծառայությունների վերնիսաժ։ Աննորմալություն է՝ սահմաններին միաժամանակ ունենալ եվրոպական դիտորդներ ու ռուսական բազա, կյանքի ճանապարհդ ապահովեն ռուսական խաղաղապահները, իսկ երկրի ներսում գեներացվի հակառուսական արշավ։ Այսպես որ գնա, վաղը կարող է իսրայելական դիտորդներ բերենք հայ-իրանական սահման, իսկ Գյումրիում տեղակայենք ամերիկյան մոնիտորինգային խումբ։ Հերիք է այս ժողովրդին ենթարկել էքսպերիմենտի։ Ուկրաինայի արյունոտ ճակատագիրը, թվում է, պիտի բավարար լիներ, թե ինչ կարող է կատարվել շահերի բախման կենտրոնում հայտնված երկրի հետ՝ չափերով և նշանակությամբ մեզնից անհամեմատ ավելի մեծ։ Նոր Ուկրաինա դառնալուն մեզ հինգ րոպե է մնում։ Հայաստանը կարիք ունի սառը, սթափ կառավարման, քաղաքական կայունության, որը հնարավոր է միայն նոր սոլիդ իշխանության դեպքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>