Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Դատապարտյալների սննդից կտրում են, ԴԱՀԿ-ի համար ծաղիկներ գնում

«Հրապարակը» գրում է․ «Համարյա ամեն օր կառավարությունը փոփոխություններ է կատարում բյուջեի մասին օրենքում։ Փող վերցնելու տեղ է արել՝ ամեն մի անհեթեթ առիթով ձեռքը մտցնում է պետբյուջե կոչվող դրամապանակը, մի տեղից կտրում, մյուս տեղը լցնում փողը՝ բացարձակ հաշվի չառնելով, որ պետբյուջեն էլ է օրենք, որն ընդունվել է օրենսդիրի ձայների մեծամասնությամբ եւ ենթակա է կատարման, ինչպես բոլոր մյուս օրենքները։  

Չզեկուցվող հարցերի շարքում արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծն է, որով առաջարկվում է ԴԱՀԿ-ի շենքում քաղաքացիների ընդունելության սրահի համար անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ գնել։ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, որը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո կատարում է նախարարի պարտականությունները, որոշել է, որ մի երկու կոպեկ էլ ինքը տնօրինի, եւ գույքի երկար ցուցակ է ներկայացրել, որում էլ կես միլիոնանոց ապակյա դուռ է նշել, էլ 100 դոլարանոց սեղաններ ու 35 հազար դրամանոց աթոռներ, մոտ 1000 դոլարանոց համակարգիչներ, լուսատուներ՝ 35 հազար դրամ արժեքով։ Բայց ամենահետաքրքիր գաղափարը ծաղկային կոմպոզիցիան է՝ սենյակային դեկորատիվ բույսերից, 4 հատ, մեկի արժեքը՝ 30 հազար դրամ։ 

ԴԱՀԿ-ի հետ առնչվելու մեր փորձը ցույց է տվել, որ այդ սրահում ամենաշատը հասարակ նստարանների կարիք կա, որ մարդիկ, ովքեր գալիս են իրենց գործերով, միջանցքում ժամերով ոտքի վրա չսպասեն, բայց Գրիգոր Մինասյանի ցուցակում նստարաններ չկան։ Որպեսզի լրացուցիչ փող դուրս չգրեն այս ամենի ձեռքբերման համար, Մինասյանն առաջարկում է, ի թիվս այլ հոդվածների, ԴԱՀԿ սրահի գույքը գնել դատապարտյալների սննդի համար նախատեսված գումարների գծով առկա տնտեսումից։ Իսկ թե ինչու են սնունդը տնտեսել՝ իրենք կիմանան։

Նույն օրը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաստատել տվեց համայնքներին սուբվենցիաների տրամադրման միջոցների ավելացում՝ մոտ 450 մլն դրամով։ Գումարներն ուղղվելու են փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանը եւ այլն։ Բոլոր ծրագրերը հաստատված են 2021 եւ 2022 թթ․, բայց պայմանագրերի կատարումը երկարաձգվել է եղանակային ոչ բարենպաստ պայմանների եւ կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով: Այժմ Սանոսյանի նախարարությունը նոր փող է ուզում բյուջեից, բայց հին փողն ինչ եղավ, կամ ինչու գումարները չբավականացին ծրագրերն իրականացնելու համար, չի ասում։ Կառավարության յուրաքանչյուր նիստի ժամանակ այսպիսի նախագծերի ենք հանդիպում, կիսատ-պռատ, անհեթեթ հիմնավորումներով՝ էսինչ գումարը մնացել, չի ծախսվել, էն տենդերը չի կայացել եւ այլն։ Դրանց մեջ չես գտնի պաշտպանության ու անվտանգության խնդիրներին ուղղվող վերաբաշխումներ, լավագույն դեպքում՝ էսինչ վիրավոր զինծառայողին Եվրոպա բուժման ուղարկելու նախագիծ կգտնես, որը, իհարկե, զեկուցվող է լինում, ի տարբերություն մյուս վերաբաշխումների, որոնք կատարվում են չզեկուցվող ընթացակարգով, որպեսզի հանրությունը հնարավորինս քիչ տեղեկանա, թե ինչի վրա են փողեր ծախսում մեր հանճարեղ կառավարիչները։ 

Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանին հարցրինք, թե ինչ հաճախականությամբ կարելի է կատարել բյուջեի վերաբաշխումներ։ 

«Եթե ռեզերվային գումար կա, որը չի բաշխվում, նոր ծախսերն այդ ռեզերվային ֆոնդից են անում։ Կյանք է, կարող են շատ բաներ փոխվել, մանր-մունր փոփոխություններ կարելի է անել։ Որոշակի թվային սահման կա, որից հետո պետք է բերեն, նորը հաստատեն։ Հնարավոր չէ այնպիսի հստակությամբ պլանավորել, որ հետո ոչինչ չփոխվի»։ Բայց ի՞նչ հաճախականությամբ կարող են լինել բյուջեի օրենքի փոփոխությունները։ «Դուք ինձ հարցրիք՝ ես ասացի։ Կա չբաշխված փող, որը կարող են ծախսել»,- պատասխանում է Արմեն Եղիազարյանը։  

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այլ կարծիքի է։ Ըստ նրա՝ բյուջեի մասին օրենքի չափից դուրս հաճախակի փոփոխությունները վատ պլանավորման, այսինքն՝ ոչ էֆեկտիվ կառավարման արդյունք են։ «Դա նշանակում է, որ պլանավորում ենք մի բան, անում ենք բոլորովին այլ բան»,- ասում է նա։ 

- Կա՞ ինչ-որ սահմանում, թե այսինչ չափով կարելի է ձեռք տալ բյուջեին, բայց սրանից ավելի՝ ոչ։ 

- Նման իրավական կարգավորում չկա, բայց կառավարման տեսանկյունից բյուջե՝ նշանակում է պլանավորված ծախսեր, նպատակ։ Հարցը միայն գումարի չափը չէ։ Ասենք, էսքանով ավելացրինք ռազմական բյուջեն՝ կեցցե, բոլորը ծափ տվեցին, բայց տարվա վերջում պարզվում է, որ մեր նպատակին չենք հասել։ Կա՛մ էդ գումարը հենց այնպես տրամադրել ենք, հետո վերաբաշխել, ուրիշ բաներով զբաղվել, կա՛մ էլ վատ ենք կառավարել, վատ ենք ծախսել, մի խոսքով՝ չափելի արդյունքի չենք հասել։ Ամեն ինչ չէ կանխատեսելի, իհարկե, դրա համար բյուջեն թույլ է տալիս՝ կառավարության որոշմամբ, եթե շահագրգիռ մարմինները դեմ չեն, վերաբաշխում անել, բայց անընդհատ վերաբաշխում անել, նշանակում է, որ ջեբդ փող կա, բայց չգիտես ինչ անել, ինչ խելքը փչում է, դա են անում։ Արդյունքում պարզվում է՝ ոչ մի բան էլ չունեցար։ Բյուջեն հաստատվում է ոչ թե թվերով, այլ կատարված աշխատանքով։ Պատգամավորը, որ քվեարկում է, մտածում է, որ էս տարի էս դպրոցը կունենանք, էս զենքը կունենանք, էս ճանապարհը կունենանք։ Հետո կառավարությունը տանում, վերաբաշխում է իր ուզած ձեւով, ու այդպես էլ պարզ չի լինում՝ էդ դպրոցը, զենքը, ճանապարհն ունեցա՞նք, թե՞ չունեցանք։ 

- Նախկինում այդքան հաճախ վերաբաշխումներ արվո՞ւմ էին, եւ ի՞նչ աշխատանք, ի՞նչ քննարկումներ պետք է արվեն, հետո նոր բերեն վերաբաշխման նախագիծն ու հաստատեն։ 

- Նախկինում վերաբաշխում ասվածը շատ բարդ պրոցես էր։ Կախված էր ֆորսմաժորներից, ինչ-որ ճգնաժամային իրավիճակներից, նախապես անկանխատեսելի, նոր երեւան եկած հանգամանքներից։ Չէիր կարող պլանավորել, օրինակ, որ նավթի, գազի շուկան այնքան էժան կլինի, որ քո պետական կարիքները կարող ես բավարարել, ասենք, ոչ թե 100, այլ 80 դրամով վառելիք գնելով, ու էն 20 դրամն էլ որոշվում էր, ասենք, մարզային ծրագրերի վրա ծախսել։ Կամ հակառակն է եղել, բայց անընդհատ վերաբաշխումը խայտառակություն է, դա նշանակում է բյուջե չունենալ։ 

- Կարո՞ղ են կառավարության նիստից անմիջապես առաջ բերել վերաբաշխումն ու հաստատել, առանց նախնական քննարկումների։ 

- Ոչ, դրա համար պրոցեդուրա կա, պետք է ուղարկվի շահագրգիռ մարմինների համաձայնությանը՝ նախապես, ու դրա համար ժամկետ կա։ Ամենակարճը 1 շաբաթ, սովորաբար, մինչեւ 15 օր, մի ամիս կարող է շրջանառվել նախագիծը՝ կախված նրանից, թե ինչ խնդիր է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>