Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց
Դիտել նաև
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը
«Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք. փաստաբան
Վարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել բժշկական օգնություն․ փաստաբան
Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի. փաստաբան
Քննիչը անգամ փորձաքննության ժամանակ չի տվել հարց, թե արդյոք Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունը կեղծված չէ․ փաստաբան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որն այսօր նույնպես կալանավորվել է։

