ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը
21
Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Պատերազմ Արցախում
Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում

Հերոսի կերպարի «էվոլյուցիան»

«Հայկական ալիքը» գրում է.

Ինչու՞ չհանրայնացվեցին 44-օրյայի հերոսների անունները

Արցախյան Երրորդ պատերազմի ժամանակ` 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, վիրավոր հայ զինծառայող Գոռ Այվազյանը նռնակով պայթեցրել է ինքն իրեն և մոտեցող հակառակորդի զինվորներին։ 2021 թվականի փետրվարի 17-ին նրան նույնականացրեցին ԴՆԹ-ի միջոցով։ Գոռի աճյունից բացակայում էին աջ ձեռքն ու գլուխը, մեջքն ու ոտքերը մաղ էին հիշեցնում, հարազատները նրան ճանաչել էին հագուստով և անձնական իրերով։ Նա նախապես հեռախոսով զանգահարել էր ընկերոջը և պատմել իրավիճակի և իր մտադրության մասին։

Գոռն իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես Ռոբերտ Աբաջյանը 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Բայց եթե Ռոբերտը դարձավ հայկական բանակի և Ապրիլյան պատերազմի դեմքը, ապա Արցախյան Երրորդ պատերազմի հերոսների անունները, որոնցից մեկը Գոռն է, ըստ էության հայտնի չեն հանրությանը։ Որոշ չափով պատերազմի դեմքը դարձավ Ալբերտ Հովհաննիսյանը։

Ո՞վ է հիմա հիշում հայ զինվորների խմբին (Արսեն Այվազյան, Դավիթ Սահակյան, Նիկոլայ Ստեփանյան, Արթուր Հարությունյան, Արման Արգամանյան, Ռուսլան Թումանյան), որը 70 օր գտնվել են ադրբեջանական զորքերի թիկունքում՝ Հադրութի անտառներում, սառել, սովատանջ եղել, բայց դիմացել և ի վերջո հասել է մերոնց՝ հյուծված, ցրտահարված, բայց ոչ կոտրված: Ո՞վ է հիշում, թե ինչպես նույն Հադրութի անտառներում շրջապատվածների մեկ այլ խումբ՝ մնալով առանց սննդի հարձակվեց ադրբեջանական դիրքի վրա և զոհվեց։ Այս տղաներն էլ չհանձնվեցին՝ գնացին վերջին ճակատամարտին։

Ինչու՞ Տարոն Անդրեասյանը, որ միայնակ դուրս եկավ ադրբեջանական ռազմական շարասյան դեմ, հրաժարվեց հանձնվել, մարտի դուրս եկավ և զոհվեց չդարձավ Արցախյան երրորդ պատերազմի դեմքը… Որովհետև պետական ​​լրատվամիջոցները դրա մասին չեն խոսում։

Ինչպիսի՞ն է եղել հայկական բանակի պատկերը 1994-2018թթ

Այն հաղթանակած բանակ էր, և հենց այդպիսինն էր նրա կերպարը՝ կերտված թե՛ իր անցյալով, թե՛ իշխանությունների տեղեկատվական քաղաքականությամբ։ Իսկապես, հայկական զորքերը 1991-1994 թթ. ամենածանր պատերազմում ջախջախեցին ադրբեջանական բանակին։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ (1991-1994 թթ.) Ադրբեջանն ուներ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի բազմակի առավելություն, Թուրքիայից ռազմաքաղաքական և տնտեսական աջակցություն, հազարավոր վարձկաններ՝ Աֆղանստանից, Չեչնիայից, Թուրքիայից, նախկին խորհրդային բանակի զինվորականներ։ Արցախը շրջափակված էր, ցամաքային կապ չուներ Հայաստանի հետ, Հայաստանն ինքը խեղդվում էր շրջափակման մեջ։

Հայկական բանակը (Արցախի պաշտպանության բանակը և ՀՀ զինված ուժերը) հաղթել է այս դժվարին պայմաններում, Արցախի տարածքը հռչակված 5050 քառ. կմ-ի փոխարեն փաստացի կազմել է 11700 քառ. կմ, հայկական կողմի մարտիկների կորուստները գրեթե 5 անգամ ավելի քիչ է եղել, քան ադրբեջանական կողմում։ 1994 թ.-ի մայիսին Ադրբեջանը ստիպված եղավ եռակողմ հրադադարի պայմանագիր կնքել Հայաստանի և Արցախի հետ։

Պատերազմից հետո բանակում բարեփոխումներ էին իրականացվում, ոչ մարտական ​​պայմաններում մահացությունների թիվը կտրուկ նվազել էր, իսկ առաջնագծում ռազմական բախումների ժամանակ հայ մարտիկներն անփոփոխ կերպով հաղթանակած էին դուրս գալիս։ Մինչեւ 2016 թ. Ադրբեջանը, մոտ 25 մլրդ դոլարի ներդրում կատարելով բանակում, կարծում էր, որ բավականաչափ ուժ է կուտակել Արցախյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու համար։ Սակայն 4-օրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդ հույսերն իրատեսական չեն։ Ռազմական գործողությունների արդեն երկրորդ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինադադարի առաջարկ արեց։

Հայոց բանակի կերպարն ու դեմքը Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ռոբերտ Աբաջյանն էր, որն ընկերների մահից հետո միայնակ մնալով` նռնակով պայթեցրել է իրեն ու մոտեցող թշնամիներին։ Հեռախոսով խոսելով սպաներից մեկի հետ՝ նա հայհոյել է նրանց, ովքեր կհանձնեն իր դիրքերը հակառակորդին կամ չեն ազատագրի այն։ Մեկ ժամվա ընթացքում հայ մարտիկներն ազատագրեցին Աբաջյանի դիրքը, որտեղ զոհվել էին Ապրիլյան պատերազմի մյուս հերոսները՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, ազգությամբ եզդի ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանը, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանն ու մյուս մարտիկները, որոնք չնահանջեցին, չհանձնվեցին, այլ նույնիսկ կյանքի գնով պահեցին իրենց դիրքերը։ Որովհետև հասկացան, որ նահանջելով նրանք կդավաճանեն իրենց ընկերներին, որոնք կզոհվեն իրենց փոխարեն։

Հենց այս մարտիկներն էին հայկական բանակի կերպարը` ի դեմս Ռոբերտ Աբաջյանի: Իսկապես, ընդհանուր առմամբ, ամբողջ բանակը մահվանը պատրաստ կանգնած էր, նրանց միացան հազարավոր կամավորներ միացան նրանց, և թշնամին հետ շպրտվեց:

Ինչպե՞ս էին Հայաստանի դե ֆակտո իշխանությունները վերաբերվում բանակին, երբ դեռ ընդդիմադիր էին, և ի՞նչ կերպար ստեղծեցին

Նրանց համար բանակը կազմված էր կոռումպացված գեներալներից, ղարաբաղցիներից ու հայաստանցիներից, սպաներից, որոնք խոշտանգում են զինվորներին, և զինվորներից, որոնք չեն ցանկանում ծառայել։ Լինելով ընդդիմադիր՝ նրանք ջանք ու եռանդ չխնայեցին հայկական բանակի մասին բացասական իմիջ ստեղծելու համար։ Ի վերջո, գալով իշխանության՝ հայտարարեցին, որ մեր մարտիկները զոհվել են «հանուն ոչնչի», մասնավորապես, այս մասին հայտարարեց դե-ֆակտո վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Իշխող թիմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սասուն Միքայելյանը, որը հետագայում նշանակվեց ԵԿՄ նախագահ, հայտարարեց, որ «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան պատերազմում հաղթանակը և այլն։

Ինչպե՞ս են այժմ Հայաստանի փաստացի իշխանությունները վերաբերվում բանակին և ի՞նչ կերպար է ստեղծվում

44-օրյա պատերազմից հետո մեր գերի ընկած մարտիկների կերպարը գնալով ավելի է տարածվում։ Հարկ է նշել, որ դե-ֆակտո իշխանությունները հիմք են ընդունել Ադրբեջանի մատնանշած հայ ռազմագերիների թիվը՝ 38, մինչդեռ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը բոլորովին այլ թիվ է նշում՝ 119 մարդ։ Սա ցույց է տալիս, որ դե-ֆակտո իշխանությունները հանրայնացնում են գերիների կերպարը ոչ թե այն պատճառով, որ մտահոգված են այդ տղաների ճակատագրով, այլ որովհետև նրանք փոխում են բանակի մասին ընկալումը։ Քարոզչությունն ուղղված է այն կարծիքի ձևավորմանը, որ Ադրբեջանին և Թուրքիային դիմադրությունը հավասարազոր է պարտության, մահվան, գերության և կապիտուլյացիայի և ոչ հաղթանակի, ինչպես նախկինում էր։

Ինչու՞ են դե-ֆակտո իշխանություններն օգտագործում ոչ թե հերոսների կերպարները, այլ «փիառ» են անում գերիներին

Դե-ֆակտո իշխանությունների «խաղաղության օրակարգը», ավելի մանրամասն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ այն հանձնման օրակարգ է։ Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն ամբողջությամբ հրաժարվում են Արցախի անվտանգությունն ապահովելուց, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումանն ու դատապարտմանը հետամուտ լինելուց։ Ադրբեջանը պահանջում է միջանցք բացել հայկական Սյունիքով դեպի պատմական Հայաստանի մեկ այլ՝ ավելի վաղ օկուպացված հատված՝ Նախիջևան։ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնություններ են ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ և մինչ օրս Հայաստանի տարածքի 40%-ին հավակնող  վիրտուալ «հանրապետություններ» են ստեղծում՝ հետապնդելով, բնականաբար, հեռուն գնացող նպատակներ։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները հասարակությանը նախապատրաստում են թշնամի պետությունների հետ կապիտուլյացիոն նոր պայմանագրերի, ուստի նրանց պետք չէ հայրենիքի համար մինչև վերջ մարտնչած հերոսների կերպարը, նրանց պետք չէ հաղթողի կերպարը։ Նրանց պարտության խորհրդանիշներ են պետք, ուստի չեն մասսայականացնում հայ զինվորների հերոսությունները։

Ինչպիսի՞ն են բանակն ու հասարակությունն իրականում

Իրականում, հայ հասարակությունը Ադրբեջանին և Թուրքիային համարում է թշնամի պետություններ, չի ընդունում Թուրքիայի հետ ցանկացած գնով սահմանի բացումը, չի ընդունում Արցախի հանձնումը և պատրաստ է պայքարել հանուն հայկական հողերի, հանուն արժանապատիվ ապագայի. այս մասին են վկայում սոցիոլոգիական ուսումնասիրությունները։ Պատերազմի օրերին տասնյակ հազարավոր կամավորներ գնացին հավաքակայաններ, շատ մարդիկ մասնակցեցին կամավորական աշխատանքներին և այլն։ Սա հուշում է, որ հայ ժողովուրդը գիտակցում է վտանգը, կա առողջ արձագանք վտանգի նկատմամբ, կա սեփական երկիրը պաշտպանելու ցանկություն։ Պակասում է միայն այն պետությունը, որը կբարելավի հարաբերությունները դաշնակիցների հետ, հայ զինվորին լիարժեք կապահովի անհրաժեշտ ամեն ինչով և օր ու գիշեր կաշխատի մեր երկրի անվտանգության և արժանապատիվ կյանքի համար։

Կարեն Իգիթյան, կովկասագետ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>