Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
3
Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Պատերազմ Արցախում
Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը Գերմանիայից դուրս է բերում զորքերն՝ ի պատասխան «անարդյունավետ հայտարարությունների» Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում. Սիվիլնեթ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո» Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել Քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը ««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, հայաստանյան ռեժիմը խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը. Աբրահամյան Ծիծաղելի է, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ. Բադալյանը Գևորգ Պապոյանի՝ Wildberries-ի մասին արած հայտարարության վերաբերյալ Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ

Անկլավների հարցը դեռ պիտի քննարկվի․ ՀՀ ԱԳՆ. Hetq.am

«Հետքը» գրավոր հարցեր էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարությունների որոշ դրույթների, հայ-ադրբեջանական ներկա բանակցությունների եւ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների վերաբերյալ։ Հարցերի պատասխանները ստացել ենք ԱԳՆ-ից, որին վարչապետի աշխատակազմը վերահասցեագրել էր մեր հարցերը։

Ինչու՞ են ռուսները ծառայություն իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին

-«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Քանի որ այս փաստաթղթի (09.11.2020) տակ դրված է Ձեր ստորագրությունը, խնդրում եմ պարզաբանել, թե ինչ է նշանակում «Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները» նախադասությունը։ Արդյոք ռուսական կողմը պետք է ՀՀ տարածքով անցնող ադրբեջանական փոխադրամիջոցներին ուղեկցի ՀՀ սահմանային մի անցակետից մինչեւ մյուսը։ Թե՞ խոսքը ՀՀ-Ադրբեջան սահմանի ապագա անցակետերում ՌԴ սահմանապահների ծառայության մասին է։

-Հայտնում ենք, որ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն կիրականացնեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ սահմաններում։ Այս գործառույթի իրականացման ընթացակարգերի շուրջ վերջնական պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել։

-Հայաստանում ՌԴ սահմանապահների ներկայությունն ամրագրված է 30.09.1992 թ․ ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագրով: Պայմանագրի 3-րդ հոդվածում բառացի ասվում է հետեւյալը. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Այս միջպետական պայմանագիրը, որքան հայտնի է հանրությանը, փոփոխության չի ենթարկվել, եւ փոփոխությունը չի վավերացվել ՀՀ ԱԺ-ի կողմից։ Հետեւաբար, ի՞նչ իրավական հիմքով են ՌԴ սահմանապահները ներկայում ծառայություն իրականացնում ՀՀ-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներում։ Խնդրում եմ նշել ՀՀ կողմից վավերացված համապատասխան միջպետական իրավական փաստաթուղթը։

-Որոշ հատվածներում ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ստորաբաժանումների ծառայողների ներկայությունը պայմանավորված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ, որոնց նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի մոնիտորինգի եւ հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է։

Ապաշրջափակման միջոցառումների ցանկ ու ժամանակացույց չի հաստատվել

-2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են»: Արդյոք կա որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների կողմից, թե երբ, ինչ ժամկետներում են ապաշրջափակվելու այդ կապերը։

2021 թ․ հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ փոխվարչապետների համանախագությամբ ստեղծված աշխատանքային խումբը մինչեւ 2021 թ. մարտի 1-ը պետք է հաստատման ներկայացներ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով իրականացվող փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկն ու ժամանակացույցը։ Արդյոք այս ցանկն ու ժամանակացույցը հաստատվել են։ Եթե այո, խնդրում եմ նշել, թե ՀՀ-ն իր կողմից ինչ օբյեկտներ պետք է կառուցի ու վերակառուցի եւ ինչ ժամկետներում։

-Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ այս պահին չկա որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն, ինչպես նաեւ հաստատված ցանկ կամ ժամանակացույց։ ՀՀ-ն շահագրգիռ է հնարավոր ամենակարճ ժամկետներում կյանքի կոչել տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ ՀՀ ինքիշխանության եւ իրավազորության շրջանակներում։

-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ձեր ելույթի ժամանակ Դուք նշել եք, որ ՀՀ-ն ծրագրում է 3 անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Խոսքը Երասխի, Սոթքի ու Քարահունջի մասին է։ «Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի»,- հայտարարել եք Դուք՝ հավելելով, որ «Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն եւ ինքնիշխան վերահսկողության ներքո»։

Ո՞ր ուղղությամբ է նոր երթուղի ցանկանում ստանալ Ադրբեջանը։ Արդյոք պաշտոնական Բաքվի ցանկությունը Մեղրիով տրանսպորտային «միջանցք» ստանալն է, թե կան (նաեւ) այլ երթուղիներ։

-Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է որպեսզի ադրբեջանական կողմը դադարեցնի 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին հակասող շահարկումները։ Որեւէ երթուղի ՀՀ տարածքով պետք է գործի բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն եւ ՀՀ ինքնիշխան վերահսկողության ներքո։

-Երասխում, Սոթքում եւ Քարահունջում անցակետեր կառուցելու ՀՀ ծրագիրը արդյոք ներառված է 2021 թ․ հունվարի 11-ի համաձայնության մեջ նշված «նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկում»։ Այսինքն՝ արդյոք փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել այս անցակետերի բացման շուրջ, թե ՀՀ-ն ծրագիրն իրականացնում է միակողմանիորեն։

-Երասխում, Սոթքում եւ Քարահունջում անցակետեր կառուցելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես է եկել հայկական կողմը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք շրջանառվող այն տեղեկությունները, որ Դուք նոյեմբերի 9-ի գրավոր հայտարարությունից դուրս բանավոր համաձայնություն եք տվել Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու վերաբերյալ, մասնավորապես որի չկատարումով էլ պայմանավորված է Ադրբեջանի շարունակական ագրեսիան ՀՀ-ի դեմ։

-Հայտնում ենք, որ գրված, ստորագրված եւ հրապարակված պայմանավորվածություններից զատ չկան որեւէ այլ համաձայնություններ։

Անկլավների հարցը դեռ պիտի քննարկվի

-Արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում կա անկլավների հարց։ Ադրբեջանը խոսու՞մ է դրանց մասին։ Եթե այո, ապա պաշտոնական Բաքուն պահանջում է միակողմանի իրեն վերադարձնել ՀՀ տարածքում իր նախկին էքսկլավնե՞րը, թե՞ սեղանին փոխադարձության սկզբունքն է, այսինքն՝ նաեւ Արծվաշենի վերադարձը ՀՀ-ին։

-Անկլավների հետ կապված հարցերը դեռ պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում։

Երասխ-Հորադիզ երկաթգծի հայկական հատվածի վերականգնման արժեքը մոտ 226 մլն դոլար է  

-Ի՞նչ փուլում է գտնվում Հորադիզ-Մեղրի-Ջուլֆա-Երասխ երկաթգծի վերագործարկման հարցը։ Արդյոք այն դեռ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է։ Այս տարվա հունվարին ՀՀ կառավարությունը հատուկ խումբ էր ստեղծել, որը պարբերաբար Ձեզ պետք է զեկուցեր կատարված աշխատանքների մասին։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ օրս։

-Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածների վերականգնման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ վարչապետի 2022 թ․ հունվարի 14-ի 40-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկության հիման վրա ՀՀ կառավարության 2022 թ. մարտի 3-ի 277-Ն որոշմամբ «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) գումար է հատկացվել՝ երկաթուղային ենթակաոուցվածքի հայաստանյան հատվածների ինժեներական, գեոդեզիական եւ լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Հիմնադրամի կողմից իրականացվել են վերոնշված աշխատանքները եւ արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացվել է աշխատանքային խմբին։ Հետագա աշխատանքները կկատարվեն բանակցությունների առաջընթացին զուգահեռ։

-Որքա՞ն է գնահատված Երասխի եւ Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումը։ Գումարը հատկացվելու է ՀՀ պետբյուջեի՞ց, թե՞ հոգալու է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կամ այլ կողմ։ Խնդրում եմ մանրամասնել։

-Համաձայն ռուսական «Ռոսժելդորպրոեկտ» ԲԸ կողմից իրականացված նախնական խոշորացված գնահատականների՝ Երասխից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահման ընկած հատվածի վերականգնման համար անհրաժեշտ կլինի մոտ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար, իսկ ՀՀ հարավով անցնող մոտ 45 կմ ենթակաոուցվածքի վերականգնման համար՝ մոտ 221 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ավելի ճշգրիտ գնահատականների հնարավոր կլինի անդրադառնալ երկաթգծի հայաստանյան հատվածների նախագծանախահաշվարկային փաստաթղթերի պատրաստումից հետո։ Ֆինանսական աղբյուրները կհստակեցվեն երկաթուղու վերականգնման վերջնական արժեքի ճշգրտումից հետո։

-Ե՞րբ են սկսվել(ու) երկաթգծի վերականգնման աշխատանքները, եւ որքա՞ն կտեւեն դրանք։

 -Երկաթգծի վերականգնման աշխատանքների հստակ ժամկետներ հնարավոր չէ նշել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>