«Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրներ չեմ տեսնում. Էրդողան
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում կիսվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ իր կարծիքով, գրում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք նեղ կազմով հանդիպում ենք անցկացրել Փաշինյանի, (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ (Վիկտոր) Օրբանի մասնակցությամբ։ Մենք նաև հանդիպում ենք անցկացրել պատվիրակությունների մասնակցությամբ։ Ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է Էրդողանը։

