Մոսկվան կառաջարկի Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ գագաթաժողով անցկացնել. Ուշակով
Դիտել նաև
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Ռուսաստանում սկսել են մտահոգվե՞լ պանթուրքիստական քարոզներից
Ռուսաստանը կարող է ժամանակավոր սահմանափակել Հայաստանից ծաղիկների ներմուծումը
Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու
Մոսկվան մտադիր է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին, Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևին առաջարկել անցկացնել եռակողմ գագաթնաժողով։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք կառաջարկենք հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։ Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մեզ կհաջողվի համաձայնեցնել այդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները», - ասել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 6–ին, Պրահայում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի միջնորդությամբ։
Աղբյուր՝ armeniasputnik.am