Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Արայիկ Հարությունյանն այսօր է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրն է ժամանել Երեւան, սակայն ՀՀ իշխանությունները, որոշ տեղեկություններով, տարբեր պատրվակներով դեռ չեն հյուրընկալել արցախցի գործընկերներին։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան, երբ պրահյան հանդիպումից ու Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածություններից հետո Արցախում բողոքի ալիք բարձրացավ, Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Արցախպրեսին» հայտնեց, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երեւան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի եւ ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: 

«Այցի հիմնական նպատակն է՝ քննարկել 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը եւ ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- մանրամասնել էր Ավանեսյանը:

Մենք տեղեկացանք, որ երեկ երեկոյան ժամը 18։00-ի դրությամբ դեռ որեւէ ֆորմատով հանդիպման մասին տեղեկատվություն չկար, իսկ իշխանական կուլիսներից տեղեկություններ էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է հանդիպումը։ Արտգործնախարարն էլ դեռ չէր ընդունել, իսկ ԱԺ նախագահը երկրում չէ, մի քանի օր է՝ պաշտոնական այցով Մոսկվայում է։  

Ուշագրավ է, որ նախօրեին Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ․ մենք գրել էինք, որ Փաշինյանը կարող էր մեկ օր սպասել, եւ այդ նիստին կմասնակցեին նաեւ Արցախի հյուրերը, ավանդույթի համաձայն՝ կքննարկեին հերթական՝ պրահյան պայմանավորվածությունները։ Սակայն, ըստ ամենայնի, նա Ալիեւին փորձում է նման կերպ սիրաշահել, որ իսկապես ձեռքերը լվացել է Արցախից եւ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ էության, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ 

Երեկ ողջ օրը Արցախի` Հայաստան ժամանած պատվիրակության անդամներից եւ ոչ մեկի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, հեռախոսազանգերին չէին պատասխանում անգամ ԱՀ նախագահի խոսնակն ու խորհրդականը։ Երեկոյան կապ հաստատեցինք ԱՀ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ՝ հարցնելով, թե տեղյա՞կ է կուսակցի` Վահրամ Բալայանի հանդիպումների մասին։ Սակայն պատգամավորն ասաց, որ երկու ժամ առաջվա տվյալներով՝ պարոն Բալայանը որեւէ մեկի հետ դեռ չէր հանդիպել․ «Եթե հանդիպած լիներ, ինձ կասեր, չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց ինձ ասաց, թե փոխանցել են՝ ում հետ պիտի հանդիպեին, այս պահին հանրապետությունում չէ»։

Պատգամավորն այլ մանրամասներ չհայտնեց։ Խոսքը, թերեւս, ԱԺ նախագահի մասին է, ով Հայաստանում չէր, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ որեւէ հանդիպման կամ միջոցառման երեկ չի մասնակցել՝ համաձայն պաշտոնական կայքի։ Վերջին հանդիպումը եղել է նախօրեին, ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Նույն պատկերն էր նաեւ արտգործնախարարության կայքում։

Ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայանալու է այսօր` երեկ այդպես է որոշվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>