Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

ՀՌՀ-ն հետևություններ չի արել նախորդ դատական երկու հայցերի ելակետային տվյալներից․ Շավարշ Գևորգյան

«Հրապարակ»-ը գրում է․ Դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը եւ անվավեր էր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը:

Հիշեցնենք, որ Հանրային մուլտիպլեքսում սլոթի` հեռուստաալիքների օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թ. ապրիլի 4-ին հայտ էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն: ՀՌՀ-ն հունիսի 4-ի իր որոշմամբ մրցույթում հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և նրանց տրամադրել էր Երևանի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Հայկական 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․ քանի որ մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում եւ դիմել էր դատարան` ՀՌՀ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում հեռուստաընկերության հայցը բավարարվել էր։ ՀՌՀ-ն դիմել էր նաեւ Վճռաբեկ դատարան, սակայն բողոքը չէին ընդունել եւ Վերաքննիչ ատյանի վճիռը մտել էր ուժի մեջ: Որքան էլ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը գեղեցիկ ճառեր ասի, այս վճռով դատարանը հաստատված է համարել, որ անօրինական, սխալ որոշում է կայացրել նրա ղեկավարած Հանձնաժողովը եւ պարտավոր է նորից մրցույթ հայտարարել եւ ավելի արդար ու օրինական որոշում կայացնել, այլ ոչ թե կատարել իշխանությունների հրահանգը եւ Հանրայինին երկրորդ ալիք տրամադրել:

Եվ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ստիպված էր նորից հայտարարել հանրապետական սփռման սլոթի համար մրցույթ, որին այս անգամ մասնակցել են հետևյալ հեռուստաընկերությունները. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ, «ՇԱՆԹ» ՍՊԸ, «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ, «ՀՈւՍԱԲԵՐ» ՓԲԸ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ: ՀՌՀ-ից մեզ հետ զրույցում նշեցին, որ մրցույթի արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված ժամկետը երկու ամիս է: Երկու ամսվա ընթացքում կուսումնասիրվեն հայտերը և տեղի կունենա վարկանիշային քվեարկությունը, որից հետո էլ կորոշվի հաղթող հեռուստաընկերությունը: Դատելով դիմողների ցանկից, կարելի է եզրակացնել, որ այս անգամ եւս ընդդիմադիր Հ2 ալիքին փորձելու են լիցենզիա չտալ: Ըստ ամենայնի, մյուս դիմողների մեջ ավելի կառավարելի, միեւնույն ժամանակ ավելի տեխնիկապես հագեցած թիվիներ կան, որոնց իշխանությունը մտածված է խաղի մեջ մտցրել, որ Սամվել Մայրապետյանին պատկանող ալիքն այս անգամ էլ մայրաքաղաքում եթեր չստանա:«Հրապարակը» զրուցել է Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի հետ:

-Պարոն Գևորգյան, հրապարակվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Ի՞նչ եք կարծում, ՀՌՀ-ի ընտրությունն այս անգամ գոնե օբյեկտիվ կլինի՞:

-Դատելով Տիգրան Հակոբյանի բացման խոսքից, նման հույսեր ինձ մոտ չարթնացան: ՀՌՀ-ն հետևություններ չի արել նախորդ դատական երկու հայցերի ելակետային տվյալներից: Երկու դատական հայցերն էլ հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի սփռման համար բավարարվել են: Դատական բոլոր ատյաններով ապացուցվել է, որ ՀՌՀ-ն գործել է ապօրինի և դատարանի վճռով մրցույթներն անվավեր են ճանաչվել: Այն հանգամանքը, որ ՀՌՀ-ն նոր մրցույթներ է հայտարարել, այդքանով Տիգրան Հակոբյանն ընդունել է, որ դատարանը կայացրել է ճիշտ վճիռ: Երեկ Տիգրան Հակոբյանն իր խոսքի նախաբանում արեց այնպիսի արտահայտություններ, որ առնվազն ինձ մոտ հույս չարթնացավ, որ նրանք հասկացել են իրենց սխալը և որ հետայսու օրինական հունի մեջ կլինեն:

-Իսկ մերժվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:

-Դեռ այդ մասին խոսելը համարում եմ ժամանակից շուտ, սակայն ցանկացած պարագայում, երբ մեր իրավունքները փորձում են ոտնահարել, մենք մեր իրավունքները պաշտպանում ենք և պաշտպանելու ենք ՀՀ օրենսդրությամբ` կիրառելով բոլոր չարգելված միջոցները:

-Օրինակ՝ «5-րդ ալիքը» հատկապես վերջին շրջանում հայտնվել է ՀՌՀ-ի թիրախում: Նկատողություններ է ստանում, տուգանվում և այլն: Ինչպիսի՞ պատկեր է Ձեզ մոտ:

-Հ2-ը ևս թիրախավորված է, բայց քանի որ մենք մաքսիմալ փորձում ենք պաշտպանել ՀՀ համապատասխան օրենսդրությունը, որն առնչվում է մեր գործունեության տեսակին, գրեթե խախտումներ չեն հայտնաբերվում, սակայն փորձում են այլ ձևով թիրախավորվել` էթիկայի դիտորդ մարմնի միջոցով: Տիգրան Հակոբյանի ղեկավարած հանձնաժողովի մոնիթորինգի ստորաբաժանումն առավոտից երեկո, ամեն աստծո օր լծված է Հ2-ի հեռուստահաղորդումները մոնիթորինգի ենթարկելու գործին: Ամեն կերպ փորձում են գտնել ինչ-որ բաներ, որոնք, իրենց իսկ դիտարկմամբ, էթիկայի կանոնների խախտում կարող է համարվել, սակայն չկա օրենքում մի կետ, որ կարողանան դրանով մեզ պատասխանատվության ենթարկել, հետևաբար իրենց մնում է միայն դիմել Էթիկայի հանձնաժողով և պահանջել, որպեսզի Էթիկայի հանձնաժողովը կայացնի վճիռ-որոշում` մեզ զգուշացնելու, որ ինչ-որ հաղորդման ընթացքում, ինչ-որ բանախոսի խոսք եթեր հեռարձակելով թույլ եք տվել էթիկական նորմերի խախտում: Այս ամենը չունի օրենքի ուժ, հետևաբար՝ չի կարող իրավական հետևանքներ ունենալ: Դրանք պարզապես թղթի վրա մնացող ինչ-որ բաներ են:

-Իսկ հատկապես ո՞ր հաղորդումների մեջ են էթիկական նորմերի խախտումներ փնտրում:

-Շատ տարբեր: Լրաբերից էլ, այլ հաղորդումներից էլ: Այն, որ «Հայելի» ակումբի բանախոսներին ենք լուսաբանում, սա ևս դիտարկվում է այդ համատեքստում: Փորձում են ինչ-որ բաներ գտնել, որպեսզի հետո ասեն` Հ2-ը այն հեռուստաընկերությունն է, որը պարբերաբար եթերում խախտում է էթիկական նորմեր և հենց դրա համար էլ Հ2-ին պետք չէ տալ լիցենզիա, սակայն լիցենզիա տալու, կամ չտալու հարցը օրենքով սահմանված է հստակ չափորոշիչներով, որին կամ համապատասխանում են, կամ չեն համապատասխանում: Ի դեպ, այդ չափորոշիչների մեջ էթիկական նորմերի մասին որևէ բառ անգամ չկա գրված:

ՀԳ. Իսկ ՀՌՀ նախագահը մրցույթի մասին հայտարարության ժամանակ ասել է. «Կարելի է շատ գրագետ ու գեղեցիկ տեքստեր գրել, սակայն լիցենզիա ստանալուց հետո, երկրորդ օրվանից խախտել այդ բոլոր խոստումներն ու տեսլականը: Մենք ունենք 2 ամիս բոլորի ծրագրերն ուսումնասիրելու համար և մեր աշխատակազմը դա անում է շատ մանրակրկիտ, համադրելով տասնյակ գործոններ, բայց բոլորը հասկանում են, որ ամենաքիչ հնարավորությունն ունի այն հեռուստաընկերությունը, որը ենթադրաբար չի կատարում իր պարտավորությունները և, որը խախտում է բովանդակության չափանիշները, որոնք ընդունված են աշխարհում. դա ատելության խոսքն է, դա ապատեղեկատվությունն է, դա միակողմանի տեղեկություններ մատուցելն է, դա մարդկանց արժանապատվության ոտնահարումն է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>