ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Այդ փաստաթղթով առաջարկվում է Արցախի անվտանգային համակարգը փոխարինել անորոշությամբ. քաղաքագետ. Տեսանյութ

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շտապեցնում են հայկական կողմին, հայկական կողմն էլ կարծես թե արագացնում է այդ գործողությունները, որ մինչև տարեվերջ կամ ամենաուշը 2023 թվականի սկիզբ ինչ–որ փաստաթուղթ ստորագրեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն՝ անդրադառնալով «Силовики» տելեգրամյան ալիքի հրապարակած փաստաթղթին, որը դարձել է Պրահայում առանցքային խոսակցության թեմա՝ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև։

«Երբ դու ստորագրում ես մի հայտարարության տակ, որով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ ճանաչում են տարածքային ամբողջականությունը, բայց քո թշնամի պետության զորքը շարունակում է մնալ քո սուվերեն տարածքում, սա նշանակում է, որ դու արդեն զիջել ես քո սուվերենությունը, կարմիր գիծն արդեն հատվել է։ Եթե Հայաստանն այս պայմաններում պատրաստ է գնալ ինչ–որ բանակցությունների, ինչ–որ փաստաթուղթ ստորագրելու, ապա Ադրբեջանի ցանկությունները մեղմ ասած՝ կարող է չզսպվել։ Մի շարք փորձագետներ ասում են՝ եթե այս գործընթացը սկսվի, Ադրբեջանը քարտեզները թևի տակ վերցրած կգա ու կասի, որ առնվազն անկլավները հանդիսանում են Ադրբեջանի անբաժան մաս, իսկ հայկական կողմն էլ ամենայն հավանականությամբ կգնա զիջումների, բայց անգամ այս պարագայում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի անվտանգությունը ապահովված չի լինելու»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը։

Քաղաքագետը մեկնաբանելով «Силовики» տելեգրամյան ալիքի հրապարակած փաստաթուղթը, որի կետերից մեկով՝ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ համայնքի կողմից՝ Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար, ասաց, որ 44–օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային համակարգը կազմված է միայն ռուս խաղաղապահներից, իսկ այդ փաստաթղթով առաջարկվում է վերացնել այդ անվտանգային համակարգը, և այն փոխարինել անորոշ բանով։

«Այսինքն՝ ռուս խաղաղապահների փոխարեն առաջարկվում է, որ լինի քաղաքացիական անձ, որը բանակցություններ կվարի Ղարաբաղի ներկայացուցչի հետ։ Օրինակ, Արցախում տեղակայված դպրոցներում կթույլատրվի շաբաթական մի քանի անգամ հայերենի դասեր անցկացնել, կամ Արցախում հեռարձակվող հեռուստաալիքները հայերեն տարբերակ ունենան։ Վտանգավորը հենց սա է, որ իրենք առաջարկում են գետնի վրա եղած անվտանգային համակարգը փոխարինել այս անորոշությամբ։ Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, երբ հանրային մակարդակով խաղաղապահների դեմ գործողություններ իրականացնում են ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի իշխանությունները։ Ես չեմ զարմանա, եթե այս փաստաթղթի ստորագրումից հետո ինչ–որ բանակցություններ ընթանան, ինչ–որ գործողություններ լինեն, որ հանրությանը ներկայացնեն, թե այ տեսեք, ամերիկյան կողմի միջնորդությամբ բանակցություններ են գնում, դե եթե այդ բանակցությունեը կան, եկեք հրաժարվենք մեր տարածաշրջանում ռուս խաղաղապահներրի ներկայությունից։ Ես վստահ եմ՝ երբ ռուս խաղաղապահը ոտքը քաշի Արցախից, ամերիկացի խաղաղապահը կամ ՆԱՏՕ–ի զորակազմն այստեղ չի գալու, իսկ ռուսական զորքի դուրսբերումից հետո էլ Արցախում լավագույն դեպքում տեղահանություն է սպասվում»,–ասաց քաղաքագետը։

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ եթե պատերազմ սկսվի Հայաստանի դեմ, ապա հաշվի առնելով վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հավաստի աղբյուրի ստորագրությամբ հոդվածը, Հայաստանի իշխանությունները հայտարարելու են, թե ադրբեջանական զորքով ու տանկերով Ռուսաստանի նախագահը պատժում է Հայաստանի ժողովրդավարությունը։

«Սրա մասին գրված էր այդ լրատվամիջոցում տպագրված հրապարակման մեջ։ Վստահ եմ, որ դիմումներ են լինելու անգամ ՆԱՏՕ–ին, որպեսզի անվտանգային երաշխիքներ ստանան, բայց օժանդակություն չեն ստանալու։ Չեմ կարող ասել՝ սա կլինի 2023–ին, թե 2025–ին, երբ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից»,–ասաց Բենիամին Մաթևոսյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, ապա այն կանգնեցնելու է հենց Ռուսաստանը։

«Ռուսաստանը կկանգնեցնի պատերազմը, բայց այն ժամանակ, երբ իր ընկալմամբ կարմիր գիծ լինի։ Ցավոք, մենք վերածվելու ենք ռուսական պրոտեկտորատի՝ Մերձդնեստրի տիպի, բայց ավելի վատ, որովհետև Մերձդնեստրը չի պարտվել իր պատերազմում, իսկ մենք երկու անգամ պարտվելու ենք պատերազմում, այն պարագայում, երբ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է»,-նշեց քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>