Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
21
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Փաստաթուղթը հենց Հայաստանի կապիտուլյացիա է․ Քրիստինե Վարդանյան

Yerkir.am-ը գրում է․

Ռուսական տելեգրամյան ալիքները արտահոսք են արել` հրապարակելով այն փաստաթուղթը, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևը: Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպման հիմնական թեման։

Եռակողմ բանակցություններում կողմերի պարտավորությունների վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։

«Կարևոր եմ համարում  արձանագրել, որ փաստաթղթում չկա որևէ մի բան, որը  չի հայտարարվել Հայաստանի փաստացի ղեկավարի կողմից ԱԺ ամբիոնից, հարզացրույցների ընթացքում կամ որևէ այլ ֆորմատով։ Ըստ էության՝ փաստաթղթում, պարզապես, այլ՝ ավելի հստակ ձևակերպումներով տեղ են գտել բոլոր այն կետերը, որոնց մասին տևական ժամանակ է արդեն խոսում ենք, և որը գաղտնիք չէ։ Երևի փաստաթուղթը կարող է օգնել բացառությամբ այն մարդկանց, ովքեր մինչ այս պահը չէին հավատում, որ Հայաստանում կա, փաստացի, մի իշխանություն, ով վարում է Արցախը՝ Ադրբեջանի կազմում թողնելու, հարյուր հազարավոր մարդկանց իրավունքների պաշտպանությունից հրաժարվելու և, ըստ էության, Հայաստանի նոր կապիտուլյացիային ուղղված բանակցություններ»,- ասաց պատգամավորը։

Նա կարծում է, որ փաստաթուղթը հենց Հայաստանի կապիտուլյացիա է․ «Այլ ձևով դա նկարագրել անհնար է, դրանով մենք փակում ենք հայկական պետություն ունենալու էջը, որովհետև Արցախը ոչ թե ռոմանտիկ, ռազմահայրենասիրական պատկերացումներից ելնելով ենք ասում, որ անհնար է Հայաստանն առանց Արցախի, ալ իրականությունը ցույց տվեց, որ Արցախը Հայաստանի համար զրահաբաճկոն է, առանց Արցախի` Հայաստանի առաջնագիծը երկարում է հարյուրավոր կիլոմետրերով, առանց հայկական Արցախի` խաթարվում է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ՝ տարածաշրջանի կայունությունը։ Արցախի անկումը անգամ իրենց վրա զգացին քրդերը, այսինքն՝  այլ պայմաններում Հայաստանից քրդերի արտահանձնում Թուրիքա, չէր լինելու պարզապես։ Մարդիկ գնում են կապիտուլյացիայի՝ իշխանություն պահելու երաշխիքների համար»,- շեշտեց նա։

Պատգամավորի խոսքով մենք պիտի հասկանանք, որ գործ ունենք Էրդողան-Ալիև-Փաշինյան բանակցած փաստաթղթի հետ և պետք է գիտակցենք, որ էդտեղից որևէ դրական, հայանպաստ բան ակնկալել չենք կարող։ Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են ինչ ուզելու են, իսկ Փաշինյանը ստանալու է իշխանությունը պահպանելու երաշխիքներ։

Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են ներգրավված մնալ քննարկումների մեջ, որպեսզի հաստատվի Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղին՝ ներառելով փոխադարձ մուտք Հայաստանի համար՝ Ադրբեջանով: Այս կետի վերաբերյալ ՀՅԴ անդամը նշեց․

«Մենք էնքան սարսափելի իրականությունում ենք հայտնվել, որ  եթե ուզում ենք հասկանալ՝ Հայաստանը ինչի մասին է բանակցում, պետք է թշնամական երկրի ղեկավարին լսենք, ու պարզվում է թշնամական երկրի ղեկավարն այս ամբողջ ընթացքում չի խաբել, այսինքն՝ այն ինչի մասին հայտարարում է, դա էլ լինում է։ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին, որ միջանցքային տրամաբանության մեջ պետք է ճանապարհ լինի։ Մենք կարող ենք բոլոր հիմքերն էլ ունենալ մտածելու, որ հենց էդ ճանապարհով էլ գնալու են իրենք»։

Կետերից մեկով նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված այսպես կոչված «ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի» կողմից՝ Արցախի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: 

Քրիստինե Վարդանյանը կարծում է, որ այս կետը ուղիղ իմաստով Արցախի ինքնորոշման իրավունքի փակում է․ «Արցախի հարցի փակում է, սա ուրանալ է հազարավոր զոհերի, ովքեր կյանքը տվել են նրա համար, որ էս կետից մենք առաջ շարժվենք և հասնենք ինքնորոշման իրավունքի, սա պարզապես վտանգել է Արցախում ապրող հայերի ճակատագիրը ու հենց այսպիսի պայմաններում է եղել Սումգայիթի ջարդերը, Բաքվի ջարդերը։ Ընդհանրապես քաղաքագիտական գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, թե ինչ կարող է լինելու այս դեպքում հայկական բնակչության համար։ Մենք գործ ունենք քնած տեղը սպա կացնահարող ու սա հերոսացնող պետական քաղաքականության հետ», - ասաց նա։

Պատգամավորը հավելեց, որ փաշինյանական Հայաստանը ձեռքերը լվանում է հայերի իրավունքների պաշտպանությունից․ «Դա պետության առաջնային պարտականությունն է, եթե որևէ իշխանություն դա չի կատարում ինքը գոյություն ունենալու իրավունք պարզապես չունի, հետևապես բախտի քմահաճույքին հանձնել տասնյակ հազարավոր հայերի՝ շատ լավ հասկանալով, թե ինչ կարող է լինել իրենց հետ։  Ամեն ինչ անում են միայն իրենց սեփական իշխանության պահպանման համար, եթե հարկ լինի՝ վստահ եմ, որ նաև թշնամական պետության ուժային կառույցներ կներգրավվեն, որպեսզի էստեղ պահպանվի փաշինյանական իշխանությունը։ Փաշինյանը բանակցում է այնտեղ այն պրինցիպով, որ եթե ինքը չլինի իշխանության, այս բոլոր զիջումները պարզապես կյանքի չեն կարող կոչվել»։

Պատգամավորը կարծում է, որ բանակցությունների ընթացքը բեկելու համար Հայաստանում իշխանափոխությունն է պետք․ «Այս իշխանություններով անհնար է որևէ ձև հուսալ, որ մենք կունենանք բանակցությունների սեղանին հայանպաստ փաստաթուղթ։ Նոր բանակցողը բերելու է նոր հնարավորություններ, բանակցողի փոփոխությամբ՝ ոչ միայն ի չիք են դառնալու բանավոր խոստումները, որոնք տրվել են, այլև՝ Հայաստանը նոր հնարավորություններ է ձեռք բերելու։ Հնրավարություն ենք ունենալու համազգային մոբիլիզացիայի, որը իրավիճակի բեկման առաջին նախապայմաններից է»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>