Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Հայաստանում այսօր կա իշխանություն, որը չի ցանկանում որևէ հայանպաստ բան անել, ավելին՝ շարունակում է իր ազգակործան ծրագիրը. Մետաքսե Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ամիսներ առաջ պաշտոնյաների հայտարարություններից ու հանրային խոսույթից փորձագետները եզրահանգումներ էին անում, թե Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից: Հիմա այդ մասին հստակ հայտարարություններ են հնչում հենց իշխանության ներկայացուցիչներից: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, ստորագրելով եռակողմ հայտարարությունը, ՀՀ իշխանությունները փաստացի ձեռքերը լվացին Արցախից:

«Բնականաբար, դա պետք է շարունակություն ունենար, դա իրենց սցենարն էր՝ թշնամու հետ համատեղ:Երկու տարվա ընթացքում սկզբում ուղղակի ակնարկներով, հետո ավելի հստակ, իսկ սեպտեմբերի 30-ի հարցազրույցում ՀՀ ղեկավարը դրեց կնիքը՝ ասելով՝ պայքարում են, որ Հայաստանը մնա 29,8 հազար քկմ-ով: Փաստեց, որ Արցախը չկա իրենց պլաններում: Բոլորիս մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ էր 2019 թ.-ին Վերածննդի հրապարակում կոկորդը պատռում, որ Արցախը Հայաստան է և վերջ: Այն ժամանակ ասում էինք՝ դա անում է գիտակցաբար, որպեսզի հրահրի, և հետո պատերազմն արդարացված լինի, նա դա հաստատեց սեպտեմբերի 30-ին իր խոսքերով: Այդ մենախոսությունը նպատակ ուներ պատրաստելու հասարակությանը, որ Պրահայում տեղի ունեցող հանդիպումների արդյունքներն այդքան էլ անսպասելի չլինեին ժողովրդի համար: Գիտի, թե ինչպես պետք է պահի իրեն, որպեսզի ժողովուրդը չընդվզի այնպես, ինչպես պետք է դավաճանների դեմ կանգնելու համար: Արդյունքում, ինչ սպասում էինք, այն էլ տեղի ունեցավ Պրահայում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, չէին ուշանալու Ն. Փաշինյանի բարձրախոսների՝ քպականների, նրա օգնականների ու խորհրդականների արձագանքները: «Անսպասելի չէր Էդուարդ Աղաջանյանի խոսքը, որ ՀՀ-ն այլևս ռեսուրս չունի ապահովելու Արցախի անվտանգությունը: Այստեղ պետք է տողատակերը տեսնել: Աշխարհին է այդպես ներկայացվել, որ Արցախը կարիք ունի անկախանալու, բայց 1988 թ.-ից ի վեր Արցախը մեկ նպատակ է ունեցել՝ միանալ մայր Հայաստանին: 30 տարվա ընթացքում որևէ մեկն առանձին չի տեսել Հայաստանն ու Արցախը: Բոլոր բանակցությունները, անվտանգության երաշխիքները, կապերը դրա վրա են կառուցվել: Երբ ասում էին երաշխավոր, երբևէ չենք առանձնացրել՝ Հայաստա՞նի, թե՞ Արցախի. իշխանությունները եղել են հայի երաշխավորը: Իր այդ բարձրախոսի միջոցով Ն. Փաշինյանը հասկացրեց նաև Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, որ իրենք չեն կարող երաշխավորել նաև Հայաստանում բնակվող հայերի անվտանգությունը: Առանձնացնել Արցախում և Հայաստանում բնակվող հայերին անհնար է, որևէ իշխանություն դա չի կարող անել: Ըստ էության, հայտարարեցին, որ այն իշխանություններն են, որոնք այլևս ՀՀ-ի և Արցախի ու ընդհանրապես հայի անվտանգության երաշխավորը չեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ստացվում է, որ Հայաստանում այսօր կա իշխանություն, որը չի ցանկանում որևէ հայանպաստ բան անել, ավելին՝ շարունակում է իր ազգակործան ծրագիրը, որը տանում է հայի բնաջնջման: «Կատարում են թուրքերի՝ դեռևս մեկ դար առաջվա երազանքը, որ աշխարհում պետք է մեկ հայ մնա, այն էլ՝ թանգարանում: Այս պարագայում պետք է անպայման խոսել ելքից: Այն միակն է՝ ազատվել այս իշխանություններից և օրենքների ողջ խստությամբ պատժել նրանց: Սա է հայի միակ փրկությունը: Պետք է ժողովրդական շարժում. հույսը դնել քաղաքական գործիչների, նույնիսկ ընդդիմության վրա, մեղմ ասած, միամտություն է: Ընդդիմությունը, քաղաքական գիտակից ուժերը կարող են գնալ ժողովրդի հետևից, բայց պետք է լինի ժողովրդական լայն համախմբում և շարժում»,-հավելում է պատգամավորը:

Վերջին օրերին Արցախում հանրահավաքներ են: Պատգամավորի հետ զրույցում անդրադարձանք նաև դրանց: «Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի այստեղ որևէ շարժ չլինի, հասկանում են՝ եթե Արցախում ցասումը սկսվեց, դրա դեմն առնել որևէ մեկը չի կարող: Դրա կայծերն արդեն կան: Փորձում են դրա դեմն առնել՝ ներդնելով այն մարդկանց, որոնց դեռևս 2018 թ.-ից էին ներդրել: Սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց Արցախում «Հանուն Արցախի պաշտպանության» ժողովրդական շարժման մեկնարկը, դա չէր նշանակում, որ մեկ ժամ հետո մարդիկ պետք է ողողեին փողոցները: Ժողովրդական շարժումը չի կարող լինել ինքնաբուխ, պետք է համակարգողներ լինեն ժողովրդից, որպեսզի այն ունենա իր հստակ պահանջները և ծրագիրը: Մեկնարկը տրվել է, կա մոտ երկու-երեք հարյուր համակարգող, որոնց հետևում կանգնած են մարդիկ, չկա քաղաքական առաջնորդ:

Մեր քաղաքական ուժը հայտարարեց, որ միանում է ժողովրդի շարժմանը՝ մի կողմ դնելով քաղաքական ակնկալիքները: Կան քաղաքական ուժեր, որոնք սատարում են այս շարժմանը: Սեպտեմբերի 14-ից մարդիկ սկսեցին ինքնաբուխ դուրս գալ փողոց: Օրեր առաջ հրապարակում շարժման համակարգողներն էին, նաև անհատներ, որոնք փորձում էին իրենց ամբիցիաներին հագուրդ տալ և շեղել: Երբ իրավիճակն այլևս վերահսկելի չէր, շարժման համակարգողներն ուղղակի հետ կանգնեցին, և այն մարեց: Ժողովրդական շարժումը չի կարող ցածր պահանջ դնել իր առջև, այն է՝ իշխանությունների հեռացում: Ժողովրդական շարժումը ներկայումս հետևյալ պահանջն ունի, կոնկրետ ձևակերպումը չեմ ասի, բայց կասեմ միտքը: Արցախի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ, պետք է հակառակվեն, հակադրվեն Ն. Փաշինյանին, նրա վարչախմբին և կատարված ու կատարվելիք բոլոր գործողություններին:

Ժողովուրդը հրապարակում է, ուրեմն նախագահը՝ իր իշխանական նախարարներով և պատգամավորներով, պետք է կանգնեն ժողովրդի կողքին, դառնան ժողովրդի մասնիկը և հարց դնեն Ն. Փաշինյանի և այս վարչախմբի դիմաց: Եթե Հայաստանի իշխանությունները չեն կատարում պահանջը, այն է՝ անմիջապես սթափվել, դադարեցնել բոլոր այն գործընթացները, որոնք անում են, և սկսել կատարել հայանպաստ քայլեր՝ խորհրդակցելով Արցախի հետ, ապա միակ քայլն ու գործողությունը պիտի լինի ազատվել այս իշխանություններից: Մնացած բոլոր պահանջները անձերի ամբիցիաներ են, որոնք նաև ուղղորդվում են Արցախից դուրս, բայց Արցախում: Մարդիկ չեն գնում նման մարդկանց հետևից, շարժման համակարգողներն ունեն հստակ ծրագիր, վստահ եմ, որ մոտ օրերս կտեսնենք ժողովրդի ավելի հուժկու շարժումը»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>