Թուրքիան հայտնել է սեւծովյան գազի արդյունահանման հարցում «հերթական մեծ քայլի» հաղթահարման մասին
Դիտել նաև
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել է սեւծովյան գազի արդյունահանման հարցում «հերթական մեծ քայլի» հաղթահարման մասին։
«Սեւծովյան գազի եւս մեկ քայլ հաղթահարված է. Ամեն օր քայլ առ քայլ մոտենում ենք մեր նպատակին։ Seven Arctic նավը գտնվում է Թուրքիայում»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ Sabah թերթը գրել է, որ Թուրքիան գրեթե 10 մլրդ դոլար կներդնի Սեւ ծովի Սաքարյա հանքավայրից 540 միլիարդ խմ գազ արդյունահանելու եւ փոխադրելու նախագծում, որի համաձայն՝ հանքավայրից առաջին գազը Թուրքիա պետք է հասնի 2023 թվականին։
Աղբյուր՝ NEWS.am

