Կադիրովը Լիմանում ստեղծված իրավիճակի մեղքը բարդել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի վրա, ինչպես նաև քննադատել է ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավարին
Դիտել նաև
Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ ռուսական զորքերը Կրասնի Լիման քաղաքից դուրս բերելու պատասխանատվությունը կրում է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը։
Նա հավելել է, որ նախապես տեղեկացրել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ռուսական ուժերի՝ այս ուղղությամբ «հեշտ թիրախ» դառնալու վտանգի մասին։
«Ամոթ չէ, որ Լապինը միջակ է: Վատն այն, որ գլխավոր շտաբի ղեկավարները ծածկում են նրան վերևում»,- ամփոփել է Չեչնիայի ղեկավարը՝ ընդգծելով, որ ինքը Լապինին «կարգավաճից, կզրկեր և կուղարկեր առաջնագիծ՝ ամոթը արյունով մաքրելու»։
Zham.am

