«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
7
Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Ինչո՞ւ իշխանությունը կարճեց ՍԱՍ -ի Արտակի գործը

Հատուկ քննչական ծառայությունը ` ՀՔԾ-ն, որոշում է կայացրել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը կարճել` հետևյալ ձևակերպմամբ` "հանցակազմի բացակայության հիմքով": 

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հրապարակվեց մի ձայնագրություն, որի մեջ մի տղամարդ ներկաներին սպառնալով և ծաղրելով հորդորում էր աշխատել ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին: Այդ ձայնագրության հրապարակումից հետո այն գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվեց ՀՔԾ` հանգամանքները ստուգելու նպատակով: 

Ապրիլի 19-ին հարուցվեց քրեական գործ, և ահա պարզ դարձավ, որ գործը վերջնականապես կարճված է: Անշուշտ, ՍԱՍ-ի գործը այնքան ակներև էր բոլորի համար, որ իշխանությունները չէին կարող չհարուցել գործ: Մյուս կողմից, իշխանությունները կգնային ավելի ռադիկալ քայլի, եթե լիներ հասարակական և քաղաքական ճնշում այս հարցում: Սակայն ավաղ, ընտրություններն անցան հանգիստ, իսկ քաղաքական ընդդիմությունն իր բացակայությամբ հաստատեց իր վերջնական ավարտի մասին: 

Ինչո՞ւ պիտի այս պարագայում իշխանությունը պատժեր իր իսկ յուրայինին, մանավանդ որ այն, ինչ- որ արել էր Արտակ Սարգսյանը, համընդհանուր կատարվում էր ողջ Հայաստանով մեկ:

Այս քայլով իշխանությունը դե ֆակտո ապաքաղաքականացրեց ընտրական ինստիտուտը Հայաստանում, բայց դա քիչ էր, իշխանության ջանքերով այս ընտրական ինստիտուտի ընդունումը լեգիտիմացվեց քաղաքական վերնախավի մեծ մասի կողմից: Եվ այսպես, ամփոփենք թե մեկ կրակոցով ինչ խնդիրներ լուծեց իշխանությունը'

Առաջին

Վերջնականապես ապաքաղաքականացրեց երկրի ընտրական համակարգը, որով այլևս հնարավոր չէ քաղաքական ընտրություններ անցկացնել:

Երկրորդ

Ընտրության միջոցով վերջնականապես խաղից դուրս հանեց քաղաքական ընդդիմությանը:

Երրորդ

Ընտրական օրենսգրքի ընդունման խաղի մեջ ներքաշելով հիմնական քաղաքական խաղացողներին` նրանց փաստացի վարկաբեկեց, քանզի այս ընտրական օրենսգրքի կնքահայրը ոչ միայն ներկայիս իշխանությունն է, այլև այդ քաղաքական ուժերի մեծ մասը:

Այսքանից հետո ՍԱՍ-ի Արտակի գործը դարձավ յուրօրինակ մի փոքրիկ երևույթ, որը իշխանությունը միշտ իրեն պաշտպանելու համար  կոչում էր` արջի ծառայություն: Սակայն տվյալ պարագայում "արջին" դատում են այն դեպքում, երբ առաջանում է լուրջ քաղաքական հասարակաակն ընդվզում, եթե այդպիսի փաստ արձանագրվեր Հայաստանում, ապա հաստատ այս հարցում իշխանությունները կզոհաբերեին ՍԱՍ-ի արտակի եղբորը կամ էլ նույնիասկ իրեն` ՍԱՍ-ի Արտակին, եթե ընդվզումն ավելի մեծ լիներ: Իսկ երբ ընդվզումն ընդհանրապես գոյություն չունի, հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ իշխանությունը պետք է պատժի իր յուրայինին, մանավանդ որ յուրայինը կատարել է հենց այն, ինչ որ իրենից պահանջել է իշխանությունը:

Ահա թե ինչու իշխանությունը կարճեց  ՍԱՍ-ի Արտակի գործը:

Հակոբ Կարապետյան 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>