Հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան փողոցում գտնվող կրպակում
Սեպտեմբերի 6-ին, ժամը 22:22-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 11 ՀՓՋ առ այն, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող կրպակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աճառյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող կոշիկի արտադրամասի պահակախցիկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:41-ին:
Այրվել են պահակախցիկի փայտե կառուցատարրերն ամբողջությամբ՝ 12 քմ, անկողին և էլեկտրատաքացուցիչ:

