Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան
3
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Պատերազմ Արցախում
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ

Վարչապետ. Համոզված եմ, որ «Հայկական գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը ( Տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ սեպտեմբերի 6-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման, Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրերին, Վանաձոր քաղաքի զարգացմանը, ինչպես նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:

Զեկուցվել է, որ «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ աշխատանքների ընթացքը գտնվում է իր վերահսկողության ներքո, լուծվել են նախագծային աշխատանքների հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները, և շինաշխատանքներն իրականացվում են արագ տեմպերով:

Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի հետ կապված վարչապետին տեղեկացվել է, որ արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 ընկերություն: Վերջիններիս հետ քննարկվել են ծրագրի մանրամասներն ու տեսլականը: Ակնկալվում է մրցույթն ամփոփել առաջիկա ամիսների ընթացքում: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Միաժամանակ, նշվել է, որ ծրագրի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում մի շարք ներդրողների հետ: «Համոզված եմ, որ «Հայկական գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, որը լավագույնս կներկայացնի հայկական միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների», - նշել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Վանաձորի զարգացմանը՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և քաղաքի կառավարիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել քաղաքի զարգացման նախագիծը՝ հաշվի առնելով Վանաձորի առավելություններն ու ներուժը, այդ թվում՝ զբոսաշրջային պոտենցիալը: Զեկուցվել է, որ վերջերս Վանաձոր է այցելել իտալացի ճարտարապետների խումբ, որը պատրաստվում է հոկետեմբեր-նոյեմբեր ամիսներին ներկայացնել Վանաձորում քաղաքաշինական լուծումներ առաջարկող փաթեթը: Կառավարության ղեկավարը կարևորել է քաղաքի զարգացման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության խթանման ուղղություններով:

Վարչապետին է ներկայացվել նաև «Սևան ազգային պարկ»-ի բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում առկա խնդիրների լուծման և հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ են ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով կառուցապատման համար նպատակահարմար գոտիների հստակեցման աշխատանքները, ինքնակամ կառույցների ապամոնտաժման, պայմանագրերի լուծարման, Սևանա լճի հարակից տարածքում աղբահանության կազմակերպման հետ կապված իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման գործընթացները: Անդրադարձ է կատարվել նաև Սևանի թերակղզում ենթակառուցվածքների բարելավման հարցերին, զբոսաշրջության համար գրավիչ պայմանների ստեղծման աշխատանքներին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>