Ֆրանսիական համալսարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
Դիտել նաև
Մասյացոտն թեմի քահանաներին սպառնալիքի և ճնշման միջոցով փորձում են ենթարկեցնել թեմի հեռացված առաջնորդին. ահազանգ
«Մայր Հայաստանը» սոցցանցերում տարածվող ահազանգի հետքերով
Ռումբի ահազանգ՝ թիվ 76 հիմնական (արգենտինական) դպրոցում
Ի՞նչ է կատարվում Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում. աշխատակիցներն ահազանգում են
Ռումբի ահազանգ Շևչենկոյի անվան դպրոցում
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ԱԻն կինոլոգները։
Այս պահին համալսարանի շենքում կինոլոգներն են աշխատում։ Նշված վայրում է գտնվում նաև Հայաստանում Ֆրանսիական քոլեջ-հիմնադրամն ու Հայաստանում Եվրոպական համալսարանը։

