Գերմանիան հատուկ զգուշացում է հղել Թուրքիա մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքի միջոցով նոր զգուշացում է հղել Թուրքիա մեկնել պատրաստվող երկրի քաղաքացիներին՝ նշելով, որ այնտեղ նրանք կարող են անօրինաբար ձերբակալվել:
Ինչպես հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները կարող են իրականացվել նաև զբոսաշրջային վայրերում:
Օրեր առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել էր Անթալիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալության դեպքը և հայտարարել, որ Գերմանիան պետք է վերանայի Թուրքիայի հանդեպ տարվող քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:
Օրեր առաջ Գերմանիան վետո է սահմանել Եվրամիության մաքսային միության և Թուրքիայի միջև պայմանագրի ընդլայնման շուրջ բանակցությունների համար։
Աղբյուրը` Tert.am

