Ատոմակայանը հանձնում են Սամվել Կարապետյանի՞ն
«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, առաջիկայում երկրի իշխանությունները Մեծամորի ատոմակայանը հանձնելու են «Տաշիր գրուպին», այսինքն՝ Սամվել Կարապետյանին: Կառավարության որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանը հինգ տարով հավատարմագրային կառավարման կտրվի այս կազմակերպությանը: Հինգ տարի հետո նոր պայմանագրով հավատարմագրային կառավարման ժամկետը կերկարաձգվի, քանի որ ատոմակայանը պետական նշանակության օբյեկտ է, և այն սեփականաշնորհելու իրավունք չունեն: Հիշեցնենք նաև, որ նույն Սամվել Կարապետյանը իր «Տաշիր գրուպով» գնել էր Հայաստանի էլեկտրացանցերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

