Բայրամովը և ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը
Դիտել նաև
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
«Նորագույն» տեխնոլոգիաները՝ փոսալցման աշխատանքներում (տեսանյութ)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են նաև երկկողմ օրակարգային հարցեր: Զրույցի ընթացքում Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է կատարել բրյուսելյան պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների մասին: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ շփումները: