Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է
21
Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Պատերազմ Արցախում
Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո)

Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանից ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի արտահանել Թուրքիա

Այս տարվա հունիսին Հայաստանից խոշոր արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Այն էլ մեկ ապրանքի գծով. արտահանվել է ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի։ Թե ո՞վ է իրականացրել այդ արտահանումը, և ինչպե՞ս է դա հաջողվել տարիներ շարունակ թուրքական իշխանությունների ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքից հետո, մնում է միայն գուշակել։ Փաստն այն է, որ նախկինում երբևէ նման մեծ արտահանում չէր իրականացվել Հայաստանից Թուրքիա։ Ոչ թե այն պատճառով, որ չի եղել այդպիսի հնարավորություն, այլ, որովհետև թուրքական իշխանություններ թույլ չեն տվել։ Ու հիմա հանկարծ որոշել են այսպիսի «բարեկամական» ժեստ անել։

Հայտնի է, որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնական հարաբերություններ չունեն իրար հետ։ Բայց առանց այդ հարաբերությունների էլ առևտրային կապերը գործել են, թեև հիմնականում մեկ ուղղությամբ՝ Թուրքիայից Հայաստան իրականացվող ներմուծումների ձևով։ Տարեկան դրանք կազմել են ընդհուպ 280 մլն դոլար։

Արտահանումը 2-3 միլիոնից չի անցել։ Ու հանկարծ այս տարի միանգամից 20 մլն դոլարանոց արտահանում է տեղի ունենում։ 10 անգամ ավելի շատ, քան նախորդ տարիների ամբողջ տարվա արտահանումները։ Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ նման բան հենց այնպես չի լինում։ Թե ի՞նչ կա թաքնված սրա տակ, առաջիկայում հավանաբար պարզ կլինի։ Հայտնի չէ նաև՝ այն առաջիկայում շարունակություն կունենա՞, թե՞ կավարտվի այդ մեկ գործարքով։ Պաշտոնական տվյալների համաձայն, տարվա առաջին կեսին արտահանումը Հայաստանից Թուրքիա կազմել է 20,5 մլն դոլար։ Արտահանման հիմնական մասը տեղի է ունեցել կիսամյակի վերջին ամսում։ Մինչ այդ արտահանումները Հայաստանից դեպի Թուրքիա գրեթե զրոյական են եղել։

Հունվարին այն կազմել է 9 հազար, փետրվարին՝ 9,3 հազար, մարտին՝ 28,3 հազար, ապրիլին՝ 155,1 հազար, մայիսին՝ 117 հազար դոլար։ Այդ 5 ամիսներին Թուրքիա է արտահանվել ընդհանուր առմամբ ընդամենը 318,7 հազար դոլարի տարբեր տեսակի ապրանք։ Արտահանված ապրանքների տեսականին շատ սահմանափակ է։ Խոսքն ընդամենը մեկ ու կես տասնյակի մասին է, որոնց մի մասի արտահանումն այնքան փոքր է, որ դժվար է նույնիսկ արտահանում համարել։

Թուրքիա արտահանումը կտրուկ ավելացել է հունիսին՝ միանգամից 20 մլն 189 հազար դոլարի չափով։ Դրանից 20 մլն 167 հազարը եղել է ոսկի կամ ոսկու փոշի։ Հայաստանից Թուրքիա է արտահանվել 353,1 կիլոգրամ ոսկի կամ ոսկու փոշի։ Դատելով հայտարարագրված թվերից՝ 1 գրամի մաքսային արժեքը կազմել է 5,7 դոլար։ Այս գործարքից հետո էլ արտահանումը Թուրքիա նման կտրուկ աճ է ունեցել։

Թե ինչպե՞ս է, որ հիմա Թուրքիան այդքան առատաձեռն է գտնվել Հայաստանի նկատմամբ, պետք է փնտրել այն քաղաքականության տակ, որն իրականացնում են այսօրվա իշխանությունները՝ խաղաղության իրենց օրակարգի շրջանակներում։ Այս գործարքն էլ հավանաբար այդ օրակարգի մի մասն է, որով նպատակ ունեն առաջ մղել այն կեղծ պնդումները, թե Թուրքիայի հետ սահմանների բացումն ու առևտրային հարաբերությունների հաստատումը բխում է մեր տնտեսության շահերից։ Չկա նման բան, ու Հայաստանը չի կարող տնտեսական հարաբերություններում առավելություններ ստանալ Թուրքիայի նկատմամբ։

Գուցե առանձին ապրանքների մասով թուրքական շուկայի համար հետաքրքիր լինի հայկական տեսականին, բայց այդ տեսականին շատ սահմանափակ է ու ոչ մեծ ծավալով։ Մի բան, ինչը չի կարելի ասել թուրքական ապրանքների մասով։ Էմբարգոն հանելուց հետո թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան անգամներով ավելացել է։ Այն գրեթե ամբողջությամբ վերականգնվել է նախկին մակարդակներին։ Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին թուրքական ներմուծումները Հայաստան կազմել են ավելի քան 98 մլն դոլար։ Սա ավելին է նախորդ ամբողջ տարվա ներմուծումներից, որոնք կազմել էին 73 մլն դոլար։ Իհարկե, արգելանքի ժամանակ այլ երկրների անվան տակ որոշակի քանակությամբ թուրքական ապրանքներ ևս մտնում էին հայկական շուկա, բայց դրանով հանդերձ, ծավալները զգալիորեն պակասել էին՝ հնարավորություն տալով հայկական որոշ արտադրողների ամրապնդել իրենց դիրքերը ներքին շուկայում։ Էմբարգոյի վերացումից հետո, ինչպես ցույց են տալիս ներմուծման ցուցանիշները, թուրքական ապրանքները կրկին մեծ թափով գրոհել են հայկական շուկա, այդ թվում՝ տեղական արտադրողների վրա։ Տեղական արտադրողները կրկին խնդիրների առաջ են՝ թուրքական ապրանքների ներմուծման ծավալների ավելացման հետևանքով։

Համեմատաբար էժան թուրքական ապրանքները շուկայից դուրս են թողնում տեղական արտադրողներին։ Նախորդ տարվա համեմատ տարեսկզբի վեց ամիսներին ներմուծումները Թուրքիայից 3,5 անգամով ավելացել են։ Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի տարի Հայաստանը Թուրքիայից ներկրել է տարբեր տեսակի կենցաղային ու տնտեսական ապրանքներ, նաև գյուղմթերք։ Վեց ամսում գրեթե 3,5 մլն դոլարի ցիտրուսային պտուղներ են բերվել։ Բերվել է նաև բավական մեծ քանակությամբ թուրքական լոլիկ, որի դեմ ժամանակին այդքան համառորեն պայքարում էին ջերմոցային տնտեսությունները։ Վեց ամսում՝ 372 տոննա։ Գումարային գրեթե 460 հազար դոլարի չափով։ Բերվել է նաև սոխ, սխտոր, կաղամբ, վարունգ և այլ գյուղատնտեսական մթերք։

Թուրքական ներմուծումների մեջ մեծ կշիռ ունեն մանածագործական իրերն ու տրիկոտաժը, հագուստն ու կոշկեղենը, կենցաղային էլեկտրատեխնիկան ու սարքավորումները, լվացող-մաքող միջոցները և այլն։ Սա ապրանքների ու ապրանքատեսակների այն շատ սահմանափակ ցանկն է, որը մտնում է թուրքական ապրանքների ներմուծումների մեջ։ Դրանք հարյուրավոր անուն ապրանքներ են, որոնց մի մասը զգալի կշիռ ունեն հայկական շուկայում։ Ի վերջո, խոսքը տարեկան 250-280 մլն դոլարի հասնող ներմուծումների մասին է, որոնք առաջիկայում էլ ավելի կընդլայնվեն՝ հայ-թուրքական մերձեցումների ու սահմանների սպասվող բացման պարագայում։ 

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>