Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է
21
Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Պատերազմ Արցախում
«Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանի նետած բումերանգը վերադառնում է Խաչատուր Սուքիասյանին

«Սուրմալուի» դեպքի հետ կապված Նիկոլ Փաշինյանը, հենվելով «վազող մարդիկ և ծուխ» անունը կրող տեսության վրա, հրապարակային հրահանգ տվեց նախաքննական մարմնին բացառել ահաբեկչության վարկածն ու կենտրոնանալ պաշտոնական վարկածի վրա՝ տոնավաճառում անվտանգության կանոնների չպահպանում:

Նիկոլը նաև փորձեց բեմադրել «լավ թագավոր, վատ ենթականեր» թատրոնը: Նա ասաց, որ դեռևս Լիբանանում տեղի ունեցածից հետո հանձնարարել էր պայթուցիկ նյութերի նկատմամբ ուշադիր լինել, բոլոր օբյեկտներում ստուգել, որպեսզի նման դեպք Հայաստանում չկրկնվի: Իրականությունը, սակայն, այլ է:

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը և մասնավորապես իր սրտի դատախազությունն ու քննչական կոմիտեն հանցավոր անգործության են մատնված եղել:

Բանն այն է, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առևտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին և մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը:

Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը որևէ պատասխան չի տվել միջնորդությանը: Այս գործով մեկ տարի շարունակ կոնկրետ անգործության է մատնված եղել Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի: Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով դեռ քննությունը շարունակվում է:

Այնպես որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ձեռքերը լվանալ, թեև փորձում է: Ինչպես միշտ:

Եթե «Սուրմալուի» դեպքով կոնկրետ պատիժներ չկրեն դատախազության ու քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ապա դա նշանակում է, որ Նիկոլը հերթական հանցագործությունն է կոծկում, ինչպես, օրինակ, Ապարանի սպանության կամ Վայոց Ձորում զինվորականի ծեծի հետ կապված: Կոծկում է, քանզի իր թիմակիցներն են:

Ի դեպ, «Սուրմալուի» դեպքի մասով ակտիվ շրջանառվում է Նիկոլի թիմակից, օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի անունը: Թե որքանով կապ ունի կամ ընդհանրապես չունի Սուքիասյանը պայթյունի հետ, իրական նախաքննությունը կարող է ցույց տալ: Այս պահին փաստն այն է, որ մարդիկ բերանից բերան փոխանցում են, որ պայթյունի պատվիրատուն Սուքիասյանն է, քանզի տնտեսական շահ է հետապնդել: Սա ամենատարածված վարկածն է դարձել տներում, փողոցներում, հավաքներում և այլուր:

Սուքիասյանին, փաստորեն, բերնեբերանի միջոցով մահացու մեղադրանք է առաջադրվում: Սա այն դեպքն է, որ եթե Սուքիասյանը հազար ու մի երդում ուտի և նույնիսկ օբյեկտիվ քննությամբ պարզվի, որ նա որևէ կապ չունի պայթյունի հետ, միևնույն է «Սուրմալուի» պահով հանրային ընկալման մեջ նրա թեման մնալու է: Այսպես կոչված՝ «օդում կախված լուրերը» միշտ կախված են մնալու Գռզոյի գլխին: Դա այն նույն տեխնոլոգիան է, որը կիրառում էր Նիկոլ Փաշինյանը, երբ հղում անելով «օդում կախված լուրերին»՝ ինչ ասես տարածում էր ու «աչոկ» հավաքում:

Նիկոլի նետած այդ բումերանգը հիմա վերադարձել է Սուքիասյանին: Ու եթե Գռզոն բողոքում է, ապա պետք է բողոքի Նիկոլից: Վերջինս է «օդում կախված լուրերի» «ասպետը»:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ. Խաչատուր Սուքիասյանի համար ոչ միայն ու ոչ այնքան մտահոգիչ պետք է լինի այն, որ իրեն «օդում կախված լուրերի» տեխնոլոգիայով մեղադրում են «Սուրմալուի» պայթյունը պատվիրելու համար, այլ այն, որ մարդիկ բնական ու հավանական են համարում այդ վարկածը:

Գռզոն պետք է մտահոգվի, որ նիկոլական իշխանության օրոք ինքը ձեռք է բերել մարդասպանի իմիջ: Նրանք, ովքեր Գռզոյին են կասկածում «Սուրմալուի» պահով, դա այնքան հավանական են համարում, որ էլ դու սուս:

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>