«Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել
1
«Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) «Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Կրթական հաստատության դիմաց ահա այս խայտառակ պատկերն է (տեսանյութ) Արևին ու անձրևին մարդիկ ստիպված են երկար ժամանակ սպասել տրանսպորտի՝ առանց կանգառասրահի. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ

Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։

Սա ունի երկու խորքային պատճառ։ Նախ՝ մենք չենք կարողանում փակել պատերազմի էջը։ Դա հնարավոր է միայն նոր իշխանության ձևավորման և երկրում նոր մթնոլորտի հաստատման դեպքում։ Պատճառներից երկրորդը պետական ինստիտուտների գործունեության խայտառակ ցածր որակն է, որ մոտենում է ներքին անկառավարելիության աստիճանին։ Բացի այն, որ համակարգը լցվել է անգիտելիք յուրայիններով, պետական համակարգի և պետական ինստիտուտների առաջ դրվում է բացառապես մեկ խնդիր՝ իշխանության պահպանում։

Սա շատ վտանգավոր փուլ է, որը պահանջում է զգոնություն, զսպվածություն և խորքային լուծումներ։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել փրկարար և այլ հատուկ ծառայությունների անձնակազմերի անձնուրաց, անձնազոհ աշխատանքը։

Կա մի այլ սուր խնդիր, որն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում։ Թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո քաղաքում տրվել են, բառիս բուն իմաստով, մահաբեր շինթույլտվություններ։ Կառուցվում են շենքեր՝ առանց անվտանգության որևէ նորմի պահպանման։ Հենց հիմա Երևանում կառուցվում են շենքեր, որոնք վաղը կարող են դառնալ խոշոր աղետների հասցեներ։ Ամեն նեղ անկյունում խցկված են բազմաբնակարան, բազմահարկ շենքեր. Աստված չանի՝ վաղը մի բան լինի, ասելու են՝ ինչո՞ւ այսպես եղավ։

Լինի մի պարզ լրագրողական հետաքննություն՝ հենց հիմա կառուցվող շենքերի, շինությունների շուրջ, ու մենք կպատկերացնենք, թե ինչ ռիսկերի առաջ ենք։ Սուրմալուի ողբերգությունը պիտի դառնա մեծ ահազանգ ու ցավոտ խթան՝ ստուգելու և վերստուգելու բոլոր կասկածելի անվտանգությամբ շենքերն ու տարածքները, անհրաժեշտության դեպքում՝ վերանայելու շինթույլտվություններն ու խստացնելու շահագործվող տարածքների անվտանգության պահանջները, գտնելու հնարավոր լուծումները։ Պետք է մոբիլիզացնել համապատասխան գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներին՝ անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական աստիճանակարգից։ Անվտանգությունը պետք է վերջապես դառնա երկրի թիվ մեկ օրակարգային հարցը։

Մենք չենք նկատում, մենք արդեն հարմարվել ենք, բայց աղետն արդեն մշտապես ապրում է մեզ հետ։ Սա նորմալ չէ։ Հերիք է այս փոքր երկրին այսքան աղետ ու մահ։ Որպես առաջին քայլ՝ անվտանգությունը՝ ներքին և արտաքին, պետք է դառնա հանրային տոտալ պահանջ, պետք է «կազմակերպել» այդ պահանջը, պետք է ձևավորվի այդ պահանջին բովանդակային, կազմակերպչական տեսք տվող քաղաքական-հասարակական շարժում, միավոր կամ մի այլ ձևաչափ, որը կբերի մեր երկիրը ներքին և արտաքին անվտանգության որոշակի կայուն մակարդակի։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>