Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում
Դիտել նաև
Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում
Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան
Սուրեն Պապիկյանը միայն կարգալույծի պատարագին է մասնակցում
Սուրեն Պապիկյանի խորհրդականը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
«Շիշ բռնող»-ին ու Պապիկյանին մոտ 40 հարց են տվել
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ Միջազգային անվտանգության մոսկովյան 10-րդ համաժողովի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում, հայտնում է РИА Новости-ն: «Մենք քննարկելու բան ունենք, ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության հարցեր, և իհարկե, խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։
Մենք, ինչպես դուք, վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է՝ շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է ռուս պաշտոնյան: Պապիկյանը նշել է, որ հանդիպումը շատ կարևոր էր. «Բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»:

