Աստանայում փողոցներ են փակվել, հերթապահում են օմոնականներն ու շտապօգնությունը. Մամուլ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր փակվել են մի քանի փողոց: Տեղաբնակներից մեկը "Ինտերֆաքս"-ին ասել է, որ ոստիկանները և հատուկ ծառայության աշխատակիցները փակել են երթևեկությունը այն տարածքում, որից քիչ հեռու կառուցվում է բազմահարկ "Աբու- Դաբի Պլազան": Այնտեղ հերթապահում են օմոնականներն ու շտապօգնությունը: Զգուշավորության այսպիսի միջոցների ձեռնարկման պատճառը թերևս դեռ պարզ չէ: Հայտնում է Vesti.ru -ն:

