17 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ վնասված մեքենաների համար
Դիտել նաև
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով
«Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել. արդեն օրով և ժամով մեզ ասում են՝ պատերազմ է լինելու». Քրիստինե Վարդանյան
Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Պատերազմի հավանականությունը բարձր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ)
Կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից շուրջ 17 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցների ռազմական գործողությունների ժամանակ հասցված վնասի համար:
Գումարը կտրամադրվի ընդհանուր 31.103,0 հազ. դրամի չափով:
Նշվում է, որ 17 տրանսպորտային միջոցներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 2-ը՝ կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 11-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան:

