«ՀՀԿ-ն վարչապետի հարցը կքննարկի 2018-ին». Աշոտյան
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանի վարչապետի թեկնածուի հարցը կորոշի 2018 թվականի ապրիլից հետո: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հարցին, թե ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլից հետո, պատգամավորը պատասխանեց. «Դա կորոշի Հայաստանի իշխող կուսակցությունը, իսկ այն ղեկավարում է նախագահ Սերժ Սարգսյանը»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլին ավարտվում է Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը:
Zham.am

