«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

«Վեոլիա ջրի» ղեկավարությունն և նրա համակուրսեցիներն ընկերությունում միլիոնավոր աշխատավարձեր են ստանում. Բեսպրիդել ընկերությունում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը, տեւական ժամանակ է, ինչ «Վեոլիա ջուր» ընկերության մի շարք աշխատակիցներից ահազանգեր է ստանում ընկերության վատ կառավարման մասին: Այն, որ այս ընկերությունը վատ է կազմակերպում իր աշխատանքը, եւ Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են մատուցած անորակ ծառայություններից, դա մեկ անգամ չէ, որ ասվել է, եւ մեկ անգամ չէ, որ գրել ենք:

Պարզվում է, որ անառողջ մթնոլորտ է նաեւ ընկերության ներսում: «Վեոլիա ջրի» աշխատողները մեզ պատմեցին, որ տնօրեն Մարիաննա Շահինյանն իր մի քանի համակուրսեցիներին հավաքել է, ու ընկերության կառավարումը վերցրել են իրենց ձեռքը, փակել են բոլոր հնարավոր օղակները աշխատակիցների հետ շփման: Թափանցիկ կառավարումը վաղուց լքել է հիմնարկը:

Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ եւ պարզաբանումներ ստանալ ընկերությունը ղեկավարող տիկնոջից, սակայն մեզ չհաջողվեց այնպես, ինչպես շատ սպառողների չի հաջողվում ընկերության օպերատորներից որեւէ մեկի հետ կապ հաստատել ու իր դժգոհությունը հայտնել որեւէ հարցի շուրջ: Բացի այս, «Վիոլիա ջրից» մեզ ահազանգած աշխատողների պատմելով՝ անարդարություն է նաեւ աշխատավարձերի վճարման մասով, որովհետեւ ղեկավար կազմը՝ Մարիաննա Շահինյանն ու իր կուրսեցիները, ստանում են մի քանի միլիոն դրամների հասնող աշխատավարձ, մինչդեռ շարքային աշխատողները, որոնք ծանր գործն են անում, «կոպեկներ են ստանում»:

Այս դժգոհությունները աշխատողների պնդմամբ, բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, սակայն որեւէ առարկայական արձագանք չկա: Անհասկանալի լուռ է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: Ստացվում է՝ մի քանի հոգի՝ ղեկավարությունը, որակազրկում են ֆրանսիական բրենդը, այնինչ ֆրանսիական կազմակերպությունները մինչեւ հիմա բոլորի մոտ ընկալվել են որպես օրինակելի: Մենք բախվեցինք բեսպրեդելի, երբ մի ամբողջ օր այդպես էլ չկարողացանք մեկնաբանություն վերցնել ընկերությունից: Փոխարենը զրուցեցինք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ տեղյակ է արդյոք, թե ինչ է կատարվում ընկերության ներսում:

Բաղրամյանը փոխանցեց, որ սպառողի հետ կապված ցանկացած խնդիր հանձնաժողովը կարող է ուսումնասիրել: «Բազմաթիվ են բողոքները, եւ ամեն տարի՝ ամռան սեզոնին, կարելի է ասել՝ դրանք կրկնապատկվում, եռապատկվում են, հասկանալի է, նաեւ օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ ամռանը ջրաքանակը շատանում է, որոշակի մաշվածություն ունենք, ճնշումը մեծացնում են, որպեսզի ջուրը բավարարի մինչեւ վերջին հարկերը, բայց, ամեն դեպքում, կան որոշակի խնդիրներ»,- հայտնեց Գ. Բաղրամյանը:

Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության՝ ՀՀ քաղաքացիներին մատուցած վատ ծառայությունների հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմելու է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>