Հավկիթի գները կարող են նոր ռեկորդներ սահմանել Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ Թել-Ավիվի թղթակից Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի
18
Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին, և մենք նրանց օգնության կարիքը չունենք. Թրամփ Եթե Իրանը կարողանա դիմանալ, ապա ԹՐԻՓՓ-ը կկորցնի իր նշանակությունը․ Ստեփան Դանիելյան Ալիևը «պայթեցրեց» Նիկոլի խաղաղության ավտոբուսը Նիկոլական Սինանյանի հասկացողությամբ Արցախը... «լյարդի ցիռոզ» է եղել հայության համար Սա արդեն կլինիկական դեպք է․ պայքարում են իրենց հորինած հիբրիդային պատերազմի դեմ Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա Պատերազմ Արցախում
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը Հավկիթի գները կարող են նոր ռեկորդներ սահմանել Էդիտա Գզոյանը կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ այդ քայլով տվել է ինստիտուտի քանդման մեկնարկը. «Հրապարակ» Նախկին թիվ 1 աներձագը հատուկ սեր ունի ավտոյի պետհամարանիշի հանդեպ. «Հրապարակ» Արաղչին Ադրբեջանին զգուշացրել է, որ վերջինս կվերածվի թիրախի, եթե իր տարածքը զիջի ԱՄՆ-ին կամ Իսրայելին Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ին գրված մի խմբագրական է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Մարգարյան-Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց կանգառը կարգելվի Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին, և մենք նրանց օգնության կարիքը չունենք. Թրամփ ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը. Սուրենյանց Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը Իսրայելը հայտնել է Իրանի ԱԽ ղեկավար Ալի Լարիջանիին սպանելու մասին Միլիարդներ են ծախսվում, բայց Էրեբունիում մարդիկ «ապրում» են մուտքերում լցվող ջրի մեջ (տեսանյութ) Եթե Իրանը կարողանա դիմանալ, ապա ԹՐԻՓՓ-ը կկորցնի իր նշանակությունը․ Ստեփան Դանիելյան Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ Թել-Ավիվի թղթակից Կփոխվե՞ն «1000» կամ «10 000» դրամանոց թղթադրամները. Մեկնաբանում է ԿԲ նախագահը Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Խամենեին մերժել է Միացյալ Նահանգների հետ հրադադարի մասին առաջարկները Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել․ Վարդևանյան Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների՝ իր ընդդիմադիր կեցվածքի համար Դատարանը վերացրեց Մկրտիչ Սրբազանի նկատմամբ տնային կալանքը ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6․50 տոկոս Մկրտիչ Սրբազանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցները վերացվեցին «Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից

Պետությունը մի կողմից պարտադրանք-օրենք է սահմանում, մյուս կողմից, պարզվում է, որ այդ օրենքը թերի է. Գործարանային բալոն ունեցող մեքենաների համար նոր ելք են գտել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկու օրից ավարտվում է գազաբալոնների վկայագրման գործընթացի համար Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության սահմանած ժամկետը, ինչից հետո վկայագիր չունեցող ավտոմեքենաները գազալցակայաններում չեն սպասարկվի:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վարորդներից շատերը պատրաստակամորեն մեքենան ճնշափորձակայան են հասցնում, բայց այնտեղ հրաժարվում են սպասարկել գործարանային բալոն ունեցող մեքենաները: ՏԿԵ նախարարությունից մեզ հայտնել էին, որ խնդրին ծանոթ են, ու ճնշափորձակայանների ներկայացուցիչներին մտադիր են մի սեղանի շուրջը հավաքել ՝ հասկանալու համար՝ խնդրին ինչպես լուծում տալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ վերոնշյալ հանդիպումն օրերս տեղի է ունեցել, ինչին ավելի քան 30 մարդ է մասնակցել: Նախարարության աշխատակիցների հետ բալոնների փորձաճնշակայանների ներկայացուցիչները ոչ միայն գործարանային բալոնները փորձաքննելու, այլ նաև վկայագրման գործընթացի հետ կապված այլևայլ հարցեր են քննարկել:

«Հանդիպման ժամանակ քննարկվել ու հստակեցվել է, որ եթե բալոնը գործարանային արտադրության է, արտադրության պահից էլ 2 տարի չի անցել, ապա վարորդն ուղղակի պետք է վկայագրող կայան մոտենա, մեքենայի ու բալոնի տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան, և հենց այդ պահից բալոնը վկայագրված կհամարվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարար Սանոսյանի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Մասնագետների գնահատմամբ, սակայն, 2 տարվա հնության գործարանային բալոնը բնավ չի ենթադրում, թե այն թերություններ չունի կամ ամբողջովին անվտանգ է: «Մինչև չփորձաքննես, չես հասկանա՝ ինչն ինչոց է: Արտաքինից ամեն բան կարող է իդեալական թվալ, բայց փորձաքննում ես, ու պարզվում է՝ անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի՞նչ է ստացվում. պետությունը մի կողմից պարտադրանք-օրենք է սահմանում, մյուս կողմից, պարզվում է, որ այդ օրենքը թերի է: Շատ վարորդներ, որ պատրաստակամ են վկայագրել մեքենայի բալոնները, անհասկանալի իրավիճակում են հայտնվում. 2 օրից էլ արգելք է գործելու, որը ավելի կսրի իրավիճակը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>