Հակառակորդի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Ադրբեջանը ծանուցել է ԿԽՄԿ-ին երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով
Հովիկ Աղազարյանը իշխանության «Գիքորի» դերն է կատարում՝ նշելով, որ իշխանության «բալը թանկ է»
Փաշինյանի միակ կարմիր գիծը
Հուլիսի 28-ին՝ ժամը 16:50-ին, Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել, որ նույն օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։ Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:
«Վ. Շահնազարյանի տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ: Վնասի չափը պարզվում է»,- նշված է գրառման մեջ: