Տրանսպորտի նախարարությունում ռո՞ւմբ է տեղադրված
Քիչ առաջ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:
Տրանսպորտի նախարարության աշխատակիցների տարհանումը շարունակվում է: Հատուկ վարժեցված շների օգնությամբ մասնագետները ստուգում են շինությունը:
Կտրվի լրացուցիօչ տեղեկություն:
P.S. Yerkirmedia.am -ի տեղեկություններով, նույն տարածքից բերման է ենթարկվել մեկ անձ:
Zham.am

