«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
21
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Հայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ գրել էի մի աղմկահարույց դեպքի մասին, երբ հայ պաշտոնյաները թույլ չէին տվել ֆրանսահայ համայնքի ղեկավար Մուրադ Փափազյանին, որն իր կյանքը նվիրել է Հայ դատի պաշտպանությանը, մուտք գործել Հայաստան՝ Երևանի օդանավակայան ժամանելուց հետո։ Չնայած օդանավակայանում Փափազյանի բազմիցս հնչեցրած հարցերին, թե ինչու են հայ պաշտոնյաներն արգելում իր մուտքը երկիր, նրան այդպես էլ պատասխան չեն տվել։ Այժմ մեկնաբանեմ այս գործի վերջին զարգացումները։

Սկզբում պետական պաշտոնյաները լրատվամիջոցներին ասացին, որ չեն կարող բացահայտել Փափազյանի վտարման պատճառը՝ նրա անձնական կյանքի իրավունքը չխախտելու համար։ Երբ Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին առաջին անգամ հարցրին, թե ինչու են Փափազյանին արգելել մուտք գործել երկիր, նա ասաց, որ գաղափար չունի։ Սինանյանը այնուհետև սխալմամբ պնդեց, որ Փափազյանի գլխավորած կազմակերպությունը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), իրավունք չունի ներկայացնելու ամբողջ ֆրանսահայ համայնքը, քանի որ այն ընդամենը մեկ կազմակերպություն է։ Հակառակ Սինանյանի հայտարարության՝ CCAF-ը ոչ թե մեկ կազմակերպություն է, այլ շուրջ 60 ֆրանսահայ կազմակերպությունների համախմբում։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անանուն օգնականներից մեկն անցած շաբաթ ծավալուն հարցազրույց տվեց «Արմենպրես» գործակալությանը՝ պնդելով, որ Փափազյանին արգելել են մուտք գործել Հայաստան՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «1.գ» և «1.զ» կետերը խախտելու համար։  Օգնականը շարունակեց՝ պնդելով, որ Փափազյանն այն անձանցից էր, որը 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում հարձակվել է Փաշինյանի ավտոշարասյան վրա: Ի՞նչ պատահեց կառավարության սկզբնական պատճառաբանությանը, որ չի կարող բացահայտել Փափազյանի վտարման պատճառը՝ պաշտպանելու համար նրա անձնական կյանքի իրավունքը: Նրա վտարման իրական պատճառը վարչապետի անհանդուրժողականությունն է յուրաքանչյուրի նկատմամբ, ով կհամարձակվի ընդդիմանալ իր վարչակարգին։

Ահա իրական փաստերը. ես ճշտեցի, որ Փափազյանը ներգրավված չի եղել Փաշինյանի ավտոշարասյան վրա որևէ հարձակման մեջ, քանի որ նա այնտեղ չի եղել։ Բողոքի ակցիան իրականացվել է մի խումբ երիտասարդների կողմից, որոնք ցավոք լոլիկ են նետել Փաշինյանի ավտոշարասյան վրա։ Օտար հողում պատշաճ չէ նման բան անել Հայաստանի ղեկավարի նկատմամբ։ Այնուամենայնիվ, անցյալ տարվա միջադեպը Հայաստանի կառավարությունն այնքան անկարևոր էր համարել, որ Փարիզում Հայաստանի դեսպանությունը նույնիսկ բողոք չէր ներկայացրել Ֆրանսիայի իշխանություններին։

Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում տեղի ունեցած ավտոշարասյան միջադեպից հետո Փափազյանը չորս տարբեր առիթներով այցելել է Հայաստան, և Երևանի օդանավակայանում ոչ ոք չի խոչընդոտել նրա մուտքը։ Եթե վարչապետի օգնականը լուրջ է վերաբերվում Փափազյանին ուղղված իր անհիմն մեղադրանքին, ապա ինչո՞ւ կառավարությունը չի արգելել նրա մուտքը Հայաստան մեկ տարի շարունակ, այլ՝ միայն նրա հինգերորդ այցի ժամանակ։ Վարչապետի օգնականը, այսպիսով, ընդունում է, որ Հայաստանի պաշտոնյաներն այնքան անձեռնհաս են, որ նույնիսկ չեն կարողանում պատշաճ կերպով իրականացնել իրենց սեփական որոշումները։

Ավելին, Փաշինյանի օգնականը կեղծորեն պնդել է, որ մամուլում կան հրապարակումներ Փարիզի միջադեպի մասին, այդ թվում՝ տեսանյութեր համացանցում, որոնք ցույց են տալիս Փափազյանի և մյուսների բողոքը։ Փաստն այն է, որ նման տեսանյութ չկա, որը ցույց կտա Փափազյանի մասնակցությունն այդ բողոքի ակցիային, զուտ այն պատճառով, որ նա այնտեղ չի եղել: Եթե նման տեսանյութ լիներ, ապա Հայաստանի կառավարությունը այն լայնորեն կտարածեր՝  Փափազյանի մեղքն ապացուցելու համար։

Քանի որ վարչապետի օգնականը Փափազյանին ուղղված իր մեղադրանքը հիմնավորել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «1.գ» և «1.զ» կետերով, ինձ հետաքրքրեց,  որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետում նշված են հետևյալ միակ  պետական պաշտոնյաները, որոնք կարող են մուտք  գործել՝  Հայաստան  մուտքի  արգելք  ունեցող անձանց սև ցուցակը՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային անվտանգության գործակալությունը, ոստիկանության լիազորված պաշտոնյաները, ԱԳՆ պաշտոնյաները, դատարանները և դատախազությունը»: Կարևոր է, որ ոչ անձամբ վարչապետը, ոչ էլ նրա օգնականները չկան այն պաշտոնյաների ցուցակում, որոնք իրավասու են մուտք գործել սև ցուցակը:

Փաշինյանի օգնականը որտեղի՞ց է իմացել, որ Փափազյանի անունը սև ցուցակում է, և ինչո՞ւ է արգելվել նրա մուտքը երկիր։ Սա օրենքի ակնհայտ խախտում է, այն նույն օրենքի, որը մեջբերել է Փաշինյանի օգնականը՝ արդարացնելու Փափազյանի մուտքի արգելքը։ Կարգին ժողովրդավարական երկրում այս օգնականը և նրա վերադասները քրեական պատասխանատվության կենթարկվեին օրենքը խախտելու համար: Այն, ինչ նրանք արել են Փափազյանի նկատմամբ, իշխանության չարաշահում է։ Հայաստանը Փաշինյանի սեփական տունը չէ, որ նա որոշի, թե ում ներս թողնել, ում արգելել։

Վերջապես, մինչ կառավարությունը զբաղված է մի ազգայնասեր հայի մուտքը երկիր արգելափակելով, սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է թուրք ծայրահեղականը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լեզուն դուրս հանած, գայլի պես ոռնում, հիստերիկ քրքջում, ծաղրում Հայոց ցեղասպանությունը և թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ձեռքի շարժումն անում՝ կրելով թուրքական ֆուտբոլային ակումբի դրոշը, որի վրա պատկերված են կիսալուսինն ու աստղը՝ Թուրքիայի Հանրապետության խորհրդանիշը։ Թեև ոստիկանությունը միշտ չէ, որ կարող է կանխել նման այլանդակ միջադեպերը, սակայն եթե հայ պաշտոնյաներն այդքան զբաղված չլինեին իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելով, նրանք ավելի շատ ժամանակ կունենային զբաղվելու հայ ազգի իսկական  թշնամիներով։ Որքա՜ն հեգնական է, որ հայ ազգայնասերին արգելում են մուտք գործել Հայաստան, միևնույն ժամանակ թուրք ծայրահեղականին թույլ են տալիս մուտք գործել երկիր և վիրավորել Ցեղասպանության նահատակների հիշատակը։

Շատ ավելի լավ կլիներ, որ հայ պաշտոնյաներն ասեին ճշմարտությունը՝ խոստովանելով, որ չպետք է Փափազյանին վտարեին Հայաստանից, այլ ոչ թե իրենց սկզբնական սխալը կոծկելու համար նոր ստեր հորինեին։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>