Ադրբեջանը մեզ համար «կարմիր գիծ» է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Էրդողան
Դիտել նաև
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանը հենց սկզբից «կարմիր գիծ» է եղել Անկարայի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
«Մեր կարմիր գիծն ի սկզբանե եղել է Ադրբեջանը։ Մենք ասել ենք, որ «կբացենք մեր դռները» Ադրբեջանի հետ խնդրի լուծումից հետո։ Ուրախ եմ նաեւ, որ (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանը մեզ հետ կիսում է համանման տեսակետները տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության հարցում։ Մենք հիմա ակնկալում ենք, որ նրանք հայտարարություններից բացի կոնկրետ քայլեր կձեռնարկեն։ Մենք լուրջ եւ վճռական ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում. Մենք նաեւ լիարժեք կարգավորման եւ բարիդրացիական հարաբերությունների են ձգտում»,- ասել է Էրդողանը։
Աղբյուր՝ News.am

