Պահուստային ֆոնդից 140 մլն դրամ կհատկացվի դրսի հյուրերին դիմավորելու համար
Դիտել նաև
Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. Կառավարությունը սահմանեց դրանց տեսակներն ու շեմերը
Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18
Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ
Կառավարությունը 600 հազար դրամ է տրամադրում ՔՊ-ական մարզպետի ավտոմեքենայի լիցքավորմանը
Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ․ վթարային շենքերի բնակիչները փակեցին ճանապարհը․ տեղում են նաև «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամները ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց կառավարությանը պահուստային ֆոնդից 140 մլն դրամ հատկացնել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումներն անբավարար են:
Նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցառման տարեկան ծախսերն ավելացնել 140.0 մլն դրամով, որից՝ ինն ամսվա համամասնությունը՝ 80.0 մլն դրամով: Նշվածի համար ֆինասավորման աղբյուր է հանդիսանում 2022 թվականի պետական բյուջեի կառավարության պահուստային ֆոնդը:

