Թուրքիան կարող է սառեցնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը. Էրդողանը կրկին սպառնում է
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիան կսառեցնի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, եթե սկանդինավյան երկրները չկատարեն «ահաբեկչության դեմ պայքարելու» անցյալ ամսվա խոստումները (այսինքն՝ Էրդողանին արտահանձնել թուրքական ընդդիմությանը և քրդերին):
Այս մասին նախօրերին, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Reuters-ը։
Նրա կարծիքով, Շվեդիան դեռևս ցանկություն չի հայտնել կատարել Անկարայի պայմանները։
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի հետ համաձայնագիր են ստորագրել՝ հանելով Անկարայի վետոն՝ Դաշինք մտնելու՝ ահաբեկչության դեմ պայքարի և զենքի արտահանման պարտավորությունների դիմաց։
Թուրքիան հայտարարել է, որ ուշադիր հետևելու է համաձայնագրի կատարմանը մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտը վավերացնելը:
Zham.am

