Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Արթուր Պետրոսյան. «Այն ֆուտբոլիստը, ով չի ուզում խաղալ ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականին»

Օրեր առաջ Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը հայտարարել էր, որ այս պահին չի ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:

 

Քանի որ ինչպես երկրպագուների, այնպես էլ լրագրողների և, առհասարակ, ֆուտբոլային հասարակության մեջ այս նորությունը տարաբնույթ քննարկումների առարկա դարձավ, հավաքականի՝ այսօր տեղի ունեցած մարզումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ Արթուր Պետրոսյանի հետ՝ փորձելով պարզել նրա տեսակետը ստեղծված իրավիճակի շուրջ:

 

«Նախևառաջ կցանկանայի նշել, որ իմ՝ հավաքականը գլխավորելու առաջին իսկ օրվանից ինձ համար կարևոր է եղել խաղային տարբեր օղակներում, այդ թվում՝ դարպասապահի դիրքում մրցակցությունը: Այդ առումով Չեռնոգորիայի հետ նոյեմբերին կայացած հանդիպումից առաջ մեր մարզչական շտաբը հաճելի գլխացավանքի մեջ էր. մեր տրամադրության տակ եղած բոլոր դարպասապահներն էլ լավ մարզավիճակում էին: Պետք է խոստովանեմ, որ Անատոլի Այվազովն ունեցել է բոլոր շանսերը Չեռնոգորիայի հետ խաղում հանդես գալ հավաքականի հիմնական կազմում, սակայն խաղից 2 օր առաջ Այվազովը մոտեցավ ինձ և նշեց, որ պատրաստ չէ խաղալու հիմնական կազմում: Ղազախստանի հետ խաղից առաջ Այվազովը կրկին լավ մարզավիճակում էր, սակայն Արսեն Բեգլարյանը ևս բավականին վստահ տեսք ուներ: Բացի դրանից, որոշեցինք չփոխել Չեռնոգորիայի խաղի հաղթական կազմը և վստահեցինք Արսենին: Սենթ-Քիթսի և Նևիսի հետ հանդիպումից առաջ կայացրել էինք հստակ որոշում, որ խաղակեսերից մեկում պետք է խաղա Արսեն Բեգլարյանը, մյուսում՝ Անատոլի Այվազովը, սակայն խաղից առաջ Այվազովը կրկին դիմեց մեզ՝ նշելով, որ չի կարող միանալ հավաքականին, քննություններ ունի հանձնելու, ինչն իր համար շատ կարևոր է:

Մենք կրկին ընդառաջեցինք նրան, մինչդեռ Սենթ-Քիթսի հետ իրեն լավ դրսևորելու դեպքում բոլոր հնարավորություններն ուներ Չեռնոգորիայի հետ արտագնա խաղում հայտնվել հիմնական կազմում: Վերջապես, Հայաստանի՝ նոր մեկնարկած առաջնությունում Այվազովը հուսալի և կայուն խաղ է ցուցադրում՝ կրկին լավ շանսեր ստանալով վերջապես նշել իր նորամուտն ազգային հավաքականում: Սակայն հանդիպումից մի քանի օր առաջ Այվազովը մեզ տեղեկացրեց, որ չի ուզում հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ առաջարկ ունի ինչ-որ ռուսական թիմից: Այվազովը նշեց նաև, որ իրեն հրահանգել են չխաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում կհամարվի լեգիոներ: Ես անձամբ հեռախոսազրույց ունեցա իր հետ, փորձեցի բացատրել, որ իր կայացրած որոշումը սխալ է, որ Ռուսաստանում խաղալու երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ, իսկ հավաքականում հաջող ելույթների դեպքում ավելի լավ թիմ տեղափոխվելու հավանականությունն ավելի մեծ կլինի, սակայն Այվազովն իր որոշումը չփոխեց: Անցավ մի քանի օր, Այվազովը մինչ օրս էլ չի տեղափոխվել որևէ ակումբ, իսկ օրեր առաջ էլ եղավ հարցազրույց կայքերից մեկում, որտեղ նա ևս մեկ անգամ հաստատեց հավաքականում չխաղալու իր մտադրությունը:

Ֆուտբոլային կարիերայիս մեծ մասը նվիրել եմ Հայաստանի ազգային հավաքականին, սկզբում՝ որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա՝ որպես գլխավոր մարզիչ: Այս ընթացքում իմ հիշողությամբ չի եղել մի դեպք, երբ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու դեպքում ֆուտբոլիստի կարիերան հաջող դասավորվի: Օրինակները շատ-շատ են, բայց կան նաև հակառակ օրինակները, որոնք ավելի ցայտուն են: Մենք ունենք նույնպես Ռուսաստանում ծնված Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, ովքեր ժամանակին չեն վախեցել լեգիոներ դառնալուց, սիրով եկել են հավաքական և ներդրել են իրենց ողջ ուժերը հավաքականում՝ հաճախ խաղալով նաև ցավազրկումներով:

Այժմ նրանց միացել է նաև Արմեն Համբարձումյանը: Ես կարծում եմ, որ 21-ամյա դարպասապահը, որը այդքան շանսեր է ստանում, որքան Այվազովը, պետք է երջանիկ լիներ դրա համար և ոչ թե ամեն անգամ մի պատճառ փնտրեր՝ հավաքականում չխաղալու համար: Կարծում եմ նաև, որ այն ֆուտբոլիստը, ով պատրաստ չէ անկախ ամեն ինչից հանդես գալու իր երկրի ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականում խաղալուն: Ես շատ հպարտ եմ, որ հիմա հավաքականում ձևավորվել է այնպիսի ջերմ մթնոլորտ և հավաքվել են այնպիսի տղաներ, որոնց համար հավաքականում հանդես գալը վեր է ամեն ինչից: Կարծում եմ, որ ինչպես ցանկացած մարզչի, այդ թվում՝ իմ համար երազանք է եղել գլխավորել հավաքականը, այնպես էլ ցանկացած ֆուտբոլիստի համար պետք է երազանք լիներ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>