«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
15
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

Այս պահին Բերձորում ապրողներն ավելի շատ ուշադրության կարիք ունեն, որպեսզի իրենց անտեսված չզգան. Բերձորի քաղաքապետ

Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում այսօր բնակվողների համար, հատկապես այս շրջանում, շատ կարևոր է ուշադրությունը, որպեսզի իմանան՝ իրենք միայնակ չեն։

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ դրսից խոսելը միշտ էլ հեշտ է, բայց Բերձորում ապրում են ընտանիքներ, և ինչպես մյուս վայրերում, այնպես էլ այնտեղ բնակվողներն ունեն տարբեր սոցիալական խնդիրներ։ Օրինակ, կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ամենօրյա սովորական սննդի խնդիրներ  ունեն։

«Այնպես չէ, որ ամեն ինչ հեշտ է կամ շատ աջակցություն ու օժանդակություն են ստանում։ Թեպետ բերձորցիներն օգտվում են այն բոլոր պետական ծրագրերից, որոնք սահմանված են Հայաստանի ու Արցախի կառավարությունների կողմից՝ անկախ այն հանգամանքից, բնակվում են Բերձորում, Հայաստանում, թե Արցախի այլ բնակավայրում։ Աջակցություն մի քանի ամիս ստացել են նաև Կարմիր խաչից, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ աջակցությունն Արցախի մնացած բնակավայրերում մինչ օրս շարունակվում է՝ բացառությամբ Բերձորի ու Աղավնոյի, որտեղի բնակիչներն այս պահին չեն դիտարկվում որպես տեղահանվածներ»,-168.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Ալեքսանյանը։

Ըստ Բերձորի քաղաքապետի, ժամանակ առ ժամանակ, երբ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ գնացող մարդիկ Բերձորի ճանապարհին մի պահ կանգնեն, ուղղակի թակեն պատահական բնակչի դուռ, նրանց հետ նստեն, զրուցեն, լսեն այդ ընտանիքի պատմությունը, հասկանան, թե այս ամբողջ ընթացքում ինչպես են ապրել՝ դրանով արդեն մեծ բան կարող են անել բերձորցիների համար։

«Հավատացեք, այդ ուշադրությունը, հոգատարությունը պետք է բերձորցիներին, այս պահին այնտեղ ապրողներն ավելի շատ ուշադրության կարիք ունեն, որպեսզի իրենց անտեսված չզգան։ Եթե նույնիսկ բերձորցին այդ օրը հաց էլ չունենա ուտելու, հավատացեք, այդ ուշադրության ֆոնին՝ նա կմոռանա իր խնդիրները, կմոռանա, որ այդ օրը հացի խնդիր է ունեցել։ Իսկ ընդհանուր առմամբ, ամենասովորական բանն էլ այստեղի ընտանիքների համար կարող է մեծ ուրախություն լինել։ Չեմ ասում, թող մարդիկ զենքը վերցնեն, գան կանգնեն բերձորցիների կողքին, առանց այդ զենքով մարդու՝ բերձորցին Բերձորում ապրում է»,- հավելեց Նարեկ Ալեքսանյանը։

Այն պահից, երբ Բերձորի հարցը բարձրացվեց և խնդրի մասին համեմատաբար շատ խոսվեց, քաղաքապետի խոսքով՝ շատերն են  զանգահարել, այցելել Բերձոր, լսել են խնդիրները, փորձել դրանց մի մասը լուծել, եղել են նաև մարդիկ, որոնք զանգահարել են մեկ անգամ, ու վերջ։

Նա նաև պատմեց, որ Բերձորն ու Աղավնոն ունեն մեկ դպրոց՝ Աղավնոյի դպրոցն է։ Բերձորից երեխաներն ամբողջ 2021 և 2022 թվականների ուսումնական տարվա ընթացքում ավտոբուսով գնացել են դասերի, իսկ դասերն ավարտվելուց հետո նույն ավտոբուսով վերադարձել են տուն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>