«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ո՞ւմ հաշվին և ինչպե՞ս է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ահռելի պարգևավճարներ տվել իրեն ու իր ընկերուհուն․ 168․am

Ինչպես և նախորդիվ նշել էինք, 168.am-ը շարունակելու է բարձրաձայնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում տեղի ունեցող արատավոր բարքերի մասին, իսկ Քրիստիննե Գրիգորյանը ևս մեկ հնարավորություն ունի այնտեղ երկար փնտրել ու չգտնել կեղծիք, մանիպուլյացիա և մոլորեցնող տեղեկություններ:

Այս տարվա հունիսի 27-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի աշխատակազմ՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները:

1. Ձեր պաշտոնավարման ժամկետի սկզբից սկսած մինչև հարցման օրը ներառյալ քանի՞ անգամ է պարգևավճար տրվել աշխատակազմին (կամ ամսական աշխատավարձից բացի, այլ գումար՝ անկախ դրա անվանումից՝ լրավճար, հավելավճար կամ այլ բան):

2. Խնդրում ենք ըստ պաշտոնների նշել, թե որքա՞ն է կազմել յուրաքանչյուրի պարգևավճարի չափը:

3. Արդյոք եղե՞լ են աշխատակիցներ, որոնք այս ընթացքում լրացուցիչ անգամ են պարգևատրվել: Եթե այո, ապա խնդրում ենք, նշել նրանց պաշտոնները, պարգևատրման չափը և պարգևատրման հիմքը:

Հուլիսի 1-ին ՄԻՊ գրասենյակից ստացել ենք հետևյալ պատասխանը՝

«Ի պատասխան Ձեր՝ սույն թվականի հունիսի 27-ի հարցման՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի պաշտոնավարման այս ընթացքում (փետրվարի 25-ից հունիսի 30-ը) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2022 թվականի բյուջեի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացված միջոցներից պարգևատրվել է երեք անգամ (ամսական պարբերականությամբ)՝ ընդհանուր 20.764.800 դրամի չափով:

Նկատի ունեցեք, որ նախորդիվ ժամանակահատվածում աշխատակազմի պարգևատրումները տրվել են եռամսյակային կտրվածքով, իսկ մարտ ամսին աշխատակազմի շրջանում պարգևատրումները տրամադրելու նախընտրելի պարբերականության վերաբերյալ կատարված հարցման արդյունքներով՝ այդուհետ պարգևատրումները կատարվել են ամսական պարբերականությամբ՝ պահպանելով բյուջետային նույն համաչափությունները։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում փաստին, որ տարեկան բյուջեով պարգևավճարների եռամսյակային սահմանաչափերի մասով 1-ին և 2-րդ եռամսյակների համար նախատեսված սահմանաչափերը պահպանվել են։

Բացի այդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին և ոչ աշխատանքային ժամերին կատարված աշխատանքի դիմաց աշխատակազմի հերթապահած աշխատակիցներին վճարվել է ընդհանուր թվով 1.268.209 դրամ հավելավճար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ժամանակահատվածում որևէ աշխատակից լրացուցիչ անգամ չի պարգևատրվել»,- ասված էր ՄԻՊ պատասխանի մեջ:

Թեպետ մենք խնդրել էինք պատասխանել, թե ըստ պաշտոնների յուրաքանչյուրին որքա՞ն պարգևավճար է տրվել, բայց ՄԻՊ-ում նախընտրել են շառից-փորձանքից հեռու մեզ ընդհանուր թվեր ասել՝ հույս ունենալով, որ գլխի չենք ընկնի՝ ի՞նչ է արվել ու ինչո՞ւ:

Եվ այսպես, սկզբի համար ֆիքսենք, որ ՄԻՊ աշխատակազմին պարգևավճար տրվել է երեք անգամ:

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք ՄԻՊ ինքնավար, հայեցողական և պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց ստացած պարգևավճարների չափին, կամ, ավելի պարզ ասած՝ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ու նրա ընկերուհու ստացած պարգևավճարներին:

Ըստ այդմ՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տրվել է 1.650. 315 դրամ պարգևավճարԲանն այն է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը հենց ինքն է՝ Քրիստիննե Գրիգորյանը: Օրենքն ասում է, որ յուրաքանչյուր աշխատողի կարող է պարգևավճար տրվել ամսական ոչ ավելի, քան աշխատավարձի 30%-ի չափով: Դա նշանակում է՝ եռամսյակում չի կարող գերազանցել 90%-ը: Եթե հաշվի առնենք, որ ՄԻՊ աշխատավարձը 970 000 դրամի կարգի է, ապա անգամ առավելագույն հաշվարկներով ՄԻՊ պարգևավճարը 970 000 դրամից ավելի չպետք է լիներ: Մնում է հասկանալ՝ ո՞ւմ հաշվին է Քրիստիննե Գրիգորյանն իրեն պարգևատրել գրեթե կրկնակի ավել չափով, ո՞վ պետք է ստանար, բայց չի ստացել իր հասանելիք պարգևավճարի չափը, որ ՄԻՊ-ը կարողացել է իրեն 650 000 դրամ ավել պարգևավճար գրել:

Հաջորդը: Մեր տեղեկություններով՝ ՄԻՊ բարձրագույն խմբի պաշտոններ երկու անձ է զբաղեցնում՝ գլխավոր քարտուղար, Քրիստիննե Գրիգորյանի ընկերուհին՝ Անի Մխիթարյանն ու նրա տեղակալը:

Հաջորդիվ ընդհանուր թվերով տրվել էին Պաշտպանի աշխատակազմի պարգևատրման չափերն ըստ պաշտոնների խմբերի՝

 

Անի Մխիթարյանը, ըստ ՄԻՊ կայքի, տեղակալ չունի: Նախկին տեղակալը՝ Վլադիմիր Հովհաննիսյանը, ով Նիկոլ Փաշինյանի անուղղակի փեսան է, քանի որ հանդիսանում է ՄԻՊ նախկին աշխատակից, Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգական, այժմ ֆինանսների նախարարի մամլո խոսնակ Ռոնա Ահարոնյանի ամուսինը, անմիջապես Քրիստիննե Գրիգորյանի՝ իր պաշտոնը ստանձնելուց հետո դարձել է քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար: Նոր տեղակալ ըստ ամենայնի չի նշանակվել:

Այսինքն՝ ստացվում է, որ 1,146,552 դրամի չափով Քրիստիննե Գրիգորյանը պարգևատրել է իր ընկերուհուն՝ Անի Մխիթարյանին: Հետաքրքիր է՝ մոտ 500 000 դրամի կարգի աշխատավարձ ստացող Անի Մխիթարյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ստացել իր աշխատավարձը կրկնակիից ավելի գերազանցող պարգևավճար:

Ինչպես ՄԻՊ-ից ասել են, պարգևավճարների սահմանաչափերը չեն փոխվել, այսինքն՝ այնպես է, ինչպես նախկինում: Այդ տրամաբանությամբ, եթե Պաշտպանի գործակիցը 15 է, և աշխատավարձը՝ հարկերը ներառյալ, կազմել է 992 000 դրամ, առանց հարկերի՝ 770 000-ի կարգի գումար, այդ դեպքում ինչի՞ հիման վրա է այդքան ավել պարգևավճարային գումար գոյացել:

Նույնը վերաբերում է մյուս պաշտոններին: Այսինքն՝ պարգևավճարային ֆոնդը, որը նախատեսված է բոլոր աշխատողներին պարգևավճար տալու համար, Քրիստիննե Գրիգորյանն ու իր ընկերուհի Անի Մխիթարյանը վերաբաշխում են այնպես, ինչպես ցանկանում են:

Ինչ վերաբերում է հայեցողական պաշտոններին, ապա դրանք նախկինում երկու դեպարտամենտների ու 4 մարզային բաժինների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի բաժինների ղեկավարներն են, խորհրդականն ու օգնականը նաև:

Հիմա հայեցողական պաշտոններ զբաղեցնում են երկու դեպարտամենտների ղեկավարները, երկու խորհրդականներից մեկը, քանի որ մյուսի հաստիքը թափուր է, պաշտպանի երեք օգնականները, երևի նաև մարզային բաժինների օգնականները:

Նրանց մեկ եռամսյակի համար տրվել է 5,213,982 դրամ պարգևավճար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>