«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ներիշխանական թևերը միմյանց դեմ են աշխատում

«Փաստինֆո»-ն գրում է.

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություն» կոչվող օպերացիան ձախողվեց՝ միաժամանակ պարզորոշ ուրվագծելով, թե ինչ օլիգարխիկ կրքեր են բորբոքվելու՝ այսօրվանից արդեն Երևանի քաղաքապետի ընտրության լեգիտիմությունը գրելով սառույցին: Ինչպես արդեն մամուլում գրվել է արտահերթ ընտրություններում իշխանության թեկնածուն լինելու էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որին անցկացնելու համար իշխանությունները նպատակադրվել էին դիմել նախկին ու ներկա օլիգարխների, հեղինակությունների վրա։

Մեր տեղեկություններով՝ որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, որ ստվերային կաջակցի Ավինյանին՝ ապահովելով ձայներ։ Բացի այդ՝ խաղի մեջ էր մտնելու նաև Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ «Լֆիկ Սամոն», որը համաձայնել էր ձևավորել Դաշինք և մասնակցել ավագանու ընտրություններին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի դեմքով։ Բնականաբար ընտրական գործընթացներից անմասն չէր մնալու նաև իշխանական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Ի դեպ, այս տեղեկություններն առ այս պահը չեն հերքվել։

Սակայն, իրականացված ներքին սոցհարցումները փաստել են, որ անգամ նման սխեմաների գործարկման դեպքում շատ դժվար է լինելու ապահովել 50+1 տոկոս ձայն՝ Ավինյանին քաղաքապետ նշանակելու համար, քանի որ մայրաքաղաքում իշխանությունների վարկանիշը ցածր է, Սամվել Ալեքսանյանի ազդեցությունն էլ՝ նվազել։ Այս սոցհարցումներով քպականները համոզել են Փաշինյանին հրաժարվել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից՝ մտահոգություն ունենալով, որ դա կլինի իշխանությունը կորցնելու առաջին քայլը։

Ընդ որում, հետաձգման գործում առանձնապես նախանձախնդիր է եղել իշխանության՝ Գռզոյի թևը, որի ակտիվ ներկայացուցիչներից է Ալեն Սիմոնյանը։ Այդպես էլ պիտի լիներ, քանի որ մայրաքաղաքային ընտրություններին թևերը քշտած սպասում է հհշափաշինյանական թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը:Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, եթե ավելի վաղ քաղաքապետարանն ուզում էր նվաճել Ալեն Սիմոնյանի կերպարով,ապա հիմա, անձամբ իր թեկնածությունն է առաջարկում: Ի վերջո, ով-ով նա հստակ գիտի՝ Երևանում հաղթելը նշանակում է իրենց իշխանությունը ձգել ու ձգել...

Խոշոր հաշվով, այսօր իշխանության տարբեր թևերի թելերը հենց Սուքիասյանն է ձգում. նախագահ ունենք՝ նրա աշխատակիցն է եղել, ԱԺ նախագահ ունենք՝ նրա փիառչիկն ու աշխատողը, վերջապես, դատական համակարգն՝ Ջհանգիրյանի տեսքով գրպանում էր, բայց իրադարձություններն այլ զարգացում ունեցան ու թիվ մեկ ընտրակեղծարար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց՝ էապես թուլացնելով նաև Սուքիասյանի ազդեցության ոլորտը։ Բայց Երևանի ավագանու ընտրությամբ նոր դաշտ է բացվում... Ինչ վերաբերվում է Երևանի ավագանու ՔՊ պաշտոնական թեկնածու Ավինյանին, ապա տպավորություն է, թե Ջհանգիրյանի «կուտ տալու» պրյոմը այստեղ էլ գործել է. մի կողմից՝ մեկին կուտ են տալիս՝ պաշտոնական թեկնածու հայտարարում, մյուս կողմից՝ Փաշինյան պլյուս օլիգարխներ պայմանավորվածությունն իր հաշվարկներով ու մոնիտորինգով պարզում է, որ Ավինյանը Երևանում չի ձգի, եթե անգամ Սամվել Ալեքսանյանը օգնության դաշինք ձևավորի...Այսինքն, մնում է Խաչատուր Սուքիասյա՞նը: Մի խոսքով, Երևանը գայլի ախորժակով օլիգարխների ճիրաններում կարող է հայտնվել... Ամենավատ երազում անգամ նման սցենար անհնար է պատկերացնել, բայց քանի դեռ նիկոլաթիվն է, «գորշ գայլեր»-ն էլ են պատկերացնելի...»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>