Խոշոր ավտովթար Արմավիրում
Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 35 ԼV 159 համարանիշի և մեկ այլ ВАЗ 2106 մակնիշի 34 TF 620 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները։
Մանրամասները` Shamshyan.com -ում

