Թուրքիան եթե ՌԴ–ի դեմ պատժամիջոց սկսի, դա կվնասի հենց Թուրքիային. Էրդողանի խոսնակ
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, թե ինչու Թուրքիան չի միանում իր դաշնակիցների կողմից ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին։
Թուրքական Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, թե Թուրքիան ՌԴ–ի հետ իրականացնում է հավասարակշռման քաղաքականություն։ «Եթե բոլորը ՌԴ–ի հետ այրեն կամուրջները, ապա ոչ մեկ չի լինի, որ խոսի ՌԴ–ի հետ։ Թուրքիան կախում ունի արտաքին էներգետիկ աղբյուրներից եւ այդ ոլորտում համագործակցում է ՌԴ—ի հետ։ Եթե Թուրքիան պատժամիջոցներ կիրառի ՌԴ–ի դեմ, ապա դրանից հենց Թուրքիան վնասներ կկրի»,–ասել է Իբրահիմ Քալընը։

