Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է
19
Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Պատերազմ Արցախում
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին

Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ հատկապես Էրեբունի համայնքի որոշ հասցեների բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ ջրի որակը կտրուկ վատացել է: Բնակիչները մեզ հետ զրույցում նշել են, որ անգամ գարշահոտություն են զգացել խմելու ջրից:

Այս օրերին բնակիչները խուսափում են ծորակից ջուր օգտագործել, ու շատերը նախընտրում են ջուր գնել: Խնդրի առնչությամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ համակարգում մատակարարվող ջուրը ստացվում է մեծամասամբ փակ լեռնային, իսկ որոշ մասը՝ բաց մակերևութային ջրերից (գետերից) կամ արտեզյան ավազանների խորքային հորերից: Ասաց նաև, որ թեպետ վերջիններիս ջրի որակն իր որոշ հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, բայց միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: «Այլ բան է, որ շոգերին, ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, դրա մեջ տարալուծված հանքային նյութերի համը ավելի սուր է զգացվում՝ շփոթության մեջ գցելով սպառողներին և առաջացնելով նրանց դժգոհությունը:

Հարկ է նշել նաև, որ մակերևութային գետերի ջրերը սպառողներին մատակարարվելուց առաջ նախնական մշակում են անցնում ջրի մաքրման կայաններում, իսկ խորքային հորերի դեպքում խոսքը ջրի որոշակի կոշտության մասին է, որը չի գերազանցում սահմանված մակարդակը: Այնուամենայնիվ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն փորձում է տեխնիկական լուծումների միջոցով սպառողներին առավելագույնս ապահովել լեռնային աղբյուրների ջրով:

Մասնավորապես, կատարված աշխատանքների արդյունքում, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի բնակավայրերը ներկայումս տարվա մեջ շուրջ 8-9 ամիս ստանում են լեռնային աղբյուրների՝ Արզականի, Գառնիի ջուր։ Եվ միայն 3-4 ամիս, պայմանավորված շոգ եղանակներին ջրապահանջի ծավալների աճով, ջրամատակարարումն այստեղ իրականացվում է արտեզյան խորքային հորերից: Նույն՝ ամռանը ջրի սպառման ավելացմամբ պայմանավորված, որոշակի քանակի խորքային հորերի ջուր է տրվում նաև Երևանի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների առանձին հատվածների:

Գաղտնիք չէ, որ ամռանը ջրի զգալի մասին նույն սպառողների կողմից ուղղվում է ոռոգմանը, ինչը ստիպում է անցնել խորքային հորերի ջրերին»,-նշեցին ընկերությունից՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներում ջրի որակի մասով սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին չհամապատասխանող շեղումներ և անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Ճշտող հարցին՝ ի վերջո, մինչև ե՞րբ են բնակիչները ստիպված լինելու այսպիսի ջուրն օգտագործել, Մուրադ Սարգսյանը հստակեցրեց, որ վերոնշյալ 3-4 ամսվա մասին է խոսքը, այսինքն, մինչև մոտ սեպտեմբերի կես. «Իրականում էներգիա է ծախսվում խորքային պոմպերն աշխատեցնելու վրա: Առաջինը հենց մենք ենք ուզում, որ նման բան չլինի, որ այդ գումարը ոչ թե էներգետիկներին տանք, այլ դրանով ջրագծեր վերանորոգենք: Հավատացեք՝ սա ճարահատյալ քայլ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>